Էլվին Քինգը ծնվել է Լեոտիում, Կանզասի նահանգում։ 1915 թվականին ավարտել է Տուլեյնյան համալսարանի բակալավրիատը[2]։ 1924 թվականին Քինգը ընտրվել է Լուիզանայի սենատոր, 1928 թվականին՝ վերընտրվել է, իսկ 1930 թվականից մինչև 1931 թվականը նա եղել է Սենատի նախագահը[2]։ Երբ Հյուի Լոնգը թողեց նահանգապետի պաշտոնը, որպեսզի դառնա ԱՄՆ սենատոր, Քինգը շարունակեց նրա փոխարեն պաշտոնավարել՝ մինչ լիրազորությունների ավարտը։ Էլվին Քինգը Հյու Լոնգի և Փոլ Սիրի քաղաքական տարաձայնությունների արդյունքում դարձավ նահանգապետ[3]։ Նա պաշտոնավարել է 1932 թվականի հունվարի 25-ից մինչև 1932 թվականի մայիսի 25-ը[2][4]։
Պաշտոնը թողնելուց հետո նահանգապետ Քինգը վերադարձել է իրավաբանական պրակտիկային։ Մահից քիչ առաջ նա դարձել է Լուիզանա նահանգի Փաստաբանների Ասոցիացիայի նախագահը։ Քինգը ամուսնացած է եղել Վիլլի Լի Վորրիսի հետ, ունեցել են երկու երեխաներ[4]։ Քինգը մահացել է 1958 թվականի հունվարի 21-ին և հուղարկավորվել է Լուիզանա նահանգի Լեյք-Չարլզի Գրեյսլենդ գերեզմանատանը[2]։