Էլի Բաբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլի Բաբալ
Քաղաքացիությունը  Ավստրալիա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1992(1992-02-21)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 194 սանտիմետր[3]
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Էլի Բաբալ (սերբ.՝ Ели Бабаљ / Eli Babaljб փետրվարի 21, 1992(1992-02-21)[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ, ավստրալացի ֆուտբոլիստ, հարձակվող, հանդես է եկել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլի Բաբալը ծնվել 1992 թվականին։ 2009 թվականի դեկտեմբերի 26-ին նա 17 տարեկան հասակում պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Մելբուռն Սիթի» ակումբի հետ։ Ակումբում նորամուտը նշել է «Ջիլոնգ Օլ Սթարզի» դեմ ընկերական խաղում, որտեղ խփել է իր կարիերայի առաջին գոլը։ Պրոֆեսիոնալ մակարդակով առաջին անգամ նա խաղացել է 2010 թվականի օգոստոսի 5-ին «Սենթրալ Քոսթ Մարիներս» ակումբի հետ Ա լիգայի առաջին շրջանի խաղում[4]։

2012 թվականի մայիսին ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ Բաբալով ակտիվորեն հետաքրքրվում է «Ցրվենա Զվեզդա» սերբական ֆուտբոլային ակումբը[5]։ Հունիսի 7-ին պաշտոնապես հայտարարվել է Էլի Բաբալի «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին[6]։ Հարձակվողի նորամուտը «Կարմիր աստղերի» կազմում տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 31-ին՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի փուլի «Բորդոյի» դեմ խաղում։

2013 թվականի ձմռանը Բաբալի նախկին «Մելբուռն Սիթի» ակումբը նորից ձեռք է բերել Էլի Բաբալին։ Հարազատ ակումբ վերադառնալուց հետո առաջին անգամ Էլին խաղադաշտ է դուրս եկել «Վեստերն Սիդնեյ Ուոնդերերսի» դեմ խաղում՝ դաշտում հայտնվելով երկրորդ խաղակեսում։

2013 թվականի ապրիլի 19-ին Բաբալը 4 տարվա պայմանագիր է կնքել «ԱԶ Ալկմար» ակումբի հետ։ 2015 թվականի հուլիսին Բաբալը վարձավճարով տեղափոխվել է «Ադելաիդա Յունայթեդ»[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Soccerway(բազմ․)
  4. «Central Coast Mariners deny Melbourne Heart house-warming party» (անգլերեն). The Australian. 2010 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին.
  5. «Ilija Babalj pred Marakanom» (սերբերեն). Kurir. 2012 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
  6. «Red Star sign Australian hope Eli Babalj» (անգլերեն). Footballcracy. 2012 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին.
  7. «Eli Babalj joins AZ Alkmaar on four-year deal from Melbourne Heart» (անգլերեն). Sky Sports. 2013 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
  8. «AZ verhuurt Babalj aan Adelaide United» (հոլանդերեն). az.nl. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]