Էլիս Բրեյդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիս Բրեյդի
Alice Brady 1916.jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 2, 1892(1892-11-02)[1][2][3][3][4]
Ծննդավայր՝Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 28, 1939(1939-10-28)[2][5][6][3][4] (46 տարեկանում)
Վախճանի վայր՝Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
IMDb։ID 0103567

Էլիս Բրեյդի (անգլ.՝ Alice Brady, նոյեմբերի 2, 1892(1892-11-02)[1][2][3][3][4], Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 28, 1939(1939-10-28)[2][5][6][3][4], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն իր կարիերան սկսել է համր կինոյում, իսկ այնուհետև շարունակել է նաև հնչյունայինում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ռոուզ Բրեյդին ծնվել է Նյու Յորքում: Նա դեռ մանկուց հետաքրքրվում էր դերասանական արվեստով և հոր՝ թատրոնի պրոդյուսեր Ուիլյամ Բրեյդիի[7] շնորհիվ 1911 թվականին՝ 18 տարեկան հասակում, ստանում է առաջին դերերը Բրոդվեյում:

1913 թվականին նրա հայրը զբաղվում էր ֆիլմերի պրոդյուսերությամբ, և շուտով Բրեյդին ստանում է իր առաջին դերը համր կինոյում: Նա հետագա 10 տարիների ընթացքում նկարահանվում է 53 ֆիլմերում, որոնց արտադրությունը կենտրոնացված էր Նյու Յորքում: 1923 թվականին 10 տարով թողնում է կինոյում նկարահանվելը: 1933 թվականին պայմանագիր է կնքում «Մետրո-Գոլդուին-Մայեր» կինոընկերության հետ և մեկնում Հոլիվուդ, որտեղ նկարահանվում է իր առաջին հնչյունային՝ «Երբ տիկինները հանդիպում են» ֆիլմում: Հետագա 7 տարիների ընթացքում, մինչև իր մահը, նա շարունակել է նկարահանվել կինոյում՝ այդ ընթացքում խաղալով 25 ֆիլմերում:

1937 թվականին «Իմ ծառա Գոդֆրի» ֆիլմի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել է Օսկարի, իսկ մեկ տարի անց այդ մրցանակին արժանացել է «Հին Չիկագոյում» ֆիլմում կատարած տիկին Մոլլի Օ’Լիրիի դերի համար: Օսկար մրցանակաբաշխության առթիվ կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ բրեյդիի սկավառակը գողանում են: Ավազակների հետքն այդպես էլ չի գտնվում, և դերասանուհին լքում է արարողությունը, մինչ որոշվում է նրան պարգևատրել կրկնօրինակով:

1919 թվականին Բրեյդին ամուսնացել է դերասան Ջեյմս Կրեյնի հետ, որից բաժանվել է 1922 թվականին:

Էլիս Բրեյդին մահացել է 1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ քաղցկեղից, իր 47-ամյակից 5 օր առաջ[8]: Թաղված է Նյու Յորք նահանգի Սլիփի-Հոլլոուի «Քնած հովիտ» գերեզմանատանը:

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդ պարոն Լինքոլն (1939) — Էբիգեյլ Քլեյ
  • Մնաս բարով, Բրոդվեյ (1938) — Մոլլի Մելոյ
  • Վայելեք կյանքը (1938) — Միներվա Հարեթ
  • Հին Չիկագոյում (1937) — Տիկին Մոլլի Օ’Լիրի
  • 100 տղամարդ և 1 աղջիկ (1937) — Տիկին Ֆրոստ
  • 3 հաճելի աղջիկներ (1936) — Տիկին Լայոնս
  • Իմ ծառա Գոդֆրի (1936) — Անժելիկա Բալոք
  • Մետրոպոլիտեն (1935) — Գիտա Գալին
  • Ոսկի որոնողները (1935) — Մաթիլդա Փրենթիս
  • Ուրախ ամուսնալուծություն (1934) — մորաքույր Հորթենս
  • Երբ հանդիպում են տիկինները (1933) — Բրիջիտ Դրեյկ
  • Խավար Ռուսաստան (1917) — Իլդա Բարոսկի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1937 − «Օսկար» մրցանակ − Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Իմ ծառա Գոդֆրին» ֆիլմի համար (անվանակարգ)
  • 1938 − «Օսկար» մրցանակ − Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Հին Չիկագոյում» ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio
  5. 5,0 5,1 5,2 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 American National Biography — 1999.
  7. William A. Brady
  8. Էլիս Բրեյդի Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]