Էլիսոն Ռենե Միչալկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիսոն Ռենե Միչալկա
Alyson Michalka.jpg
Ծնվել է 1989 թվականի մարտի 25
Ծննդավայր ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Տորենս քաղաք
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, պարուհի
Ժանրեր փոփ երաժշտություն
78violet.com

Էլիսոն Ռենե Միչալկա (անգլ.՝ Alyson Renae Michalka), հայտնի է, որպես Էլի Միչալկա անունով (անգլ.՝ Aly Michalka): Ծնվել է 1989 թվականի մարտի 25-ին: Էլիսոնը բազմակողմանի զարգացած է: Նա և՛ դերասանուհի է, և՛ երգչուհի, և՛ կիթառահար: Ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Տորենս քաղաքում, բայց իր մանկության գրեթե կեսը անց է կացրել ԱՄՆ-ի Սիետլե քաղաքում:

2005 թվականից իր քրոջ՝ Ամանդա Միչալկայի հետ միասին մտնում են «78violet» խումբը: Իրենց երկրորդ երաժշտական ալբոմը՝ «Potential Breakup Song» եղել է ամենաճանաչվածը և ստացել է RIAA կողմից լուսնոսկի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոնը ծնվել է 1989 թվականի մարտի 25-ին Կալիֆոռնիա նահանգի Տորենս քաղաքում: Էլիսոնը եղել է ավագ քույրը իրենց ընտանիքում: Նա ունի քույր՝ Ամանդա Միչալկան, ով 2 տարով փոքր է Էլիսոնից: Վաղ տարիքից նա նվագել է դաշնամուր և երգել է հոգևոր երգչախմբում իր քրոջ հետ: 13 տարեկանից Էլիսոնը նվագում էր կիթառի վրա, որոշ ժամանակ անց նա հաճախում է դերասանական քոլեջ իր քրոջ՝ Ամնդայի հետ միասին:

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոնը առաջին անգամ խաղացել է ֆիլմում 14 տարեկան հասակում:Էլիսոնը դարձել է հանրաճանաչ Կիլլի Տեսլոու դերով, որը նա խաղացել է «Ապագայից եկած Ֆիլը»: Շուտով իր քրոջ՝ Ամանդայի հետ միասին ստեղծում է մի խումբ՝ «Aly & AJ» և որոշ ժամանակ անց նրանք վաճառքի են հանում իրենց առաջին երաժշտական ալբոմը՝ Into The Rush: 2007 թվականի գարնանը ալբոմը ստանում է լուսնոսկի: Այդ ալբոմի «No One» երգը եղել է «Walt Disney» կինոընկերության «Սառցե արքայադուստր» մուլֆիլմում: Մեկ այլ երգ՝ «Do You Believe In Magic», կատարվել նույնպես «Walt Disney» կինոընկերության «Now You See It…» ֆիլմում, որտեղ Էլիսոնը եղել է գլխավոր դերում: 2005 թվականի հուլիսի 24-ին կայացել է Aly & AJ առաջին համերգը: 2005 թվականի սեպտեմբերին «American Music Awards» կինոփառատոնում քույրերը պարգևատրվում են որպես «տարվա լավագույն ժամանակակից դերասանուհիներ», սակայն պարգևը այդպես էլ չեն ստանում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2013 թվականներին Էլիսոնը հանդիպվում էր Ջոելմեն Դեվիդ Մուրի հետ, բայց նրանք 2013 թվականի փետրվարին բաժանվում են: 2014 հուլիսի 8-ին Էլիսոնը նշանվում է Ստիվեն Ռինգերի հետ[1][2][3][4]: 2015 թվականի հունիսի 7-ին Էլիսոնը և Ստիվենը ամուսնանում են:

Անվանում Թվական Դուրս արձակման օրը Լեյբլ
Into The Rush 2005 2005 թվականի օգոստոսի 16 Hollywood Records
Into The Rush (Deluxe Edition) 2006 2006 թվականի օգոստոսի 8 Hollywood Records
Acoustic Hearts Of Winter 2006 2006 թվականի Hollywood Records
Insomniatic 2007 2007 թվականի հուլիսի 10 Hollywood Records
Insomniatic (Deluxe Edition) 2007 2008 թվականի մատի 5 Hollywood Records
TBA 2013 Writting\Records Violet House Productions

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lovesick
  • The Edge
  • Bullet
  • Walk Alone Tonight
  • Cillivian
  • Someone To Fall Back On
  • I Want You To Want Me
  • Amphetamine
  • Brand New Day
  • The Letter
  • Redemption Song
  • Wild Horses
  • Take My Hand
  • Freak
  • Good, Bad, Boring
  • Belong Here
  • Refrigerator
  • Mississippi
  • Shine Your Light On Me
  • Blitzkrieg Bop

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Բնօրինակ անվանում Դեր
2004 - 2006 Phil of the Future Կիլլի Տելոսի
2005 Now You See It… Էլիսոն Միլլեր
2006 Cow Belles Թեյլոր Կալլում
2006 Haversham Hall Հոպ Մեյսոն
2007 Super Sweet 16: The Movie Թեյլոր Պլիմպտոն
2009 Bandslam Շարլոտտա Բենքս
2010 - 2011 Hellcats Մարտի Պերկինս
2010 Easy A Ռիանոն Աբերնեյթի
2011 Roommate Թրեյսի Մորգան
2011 CSI:NY Միրանդա Բեկ
2012 Crazy Kind of Love Janine
2012 Breaking In Հեզեր Յանգ
2013 Two and a Half Men Բրուկ
2013 Grown Ups 2 Սավաննա
2013 Killing Winston Jones Կուկի Ջոնս
2015 IZombie Փեյտոն Չարլզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]