Էլին Նորդեգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլին Նորդեգրեն
Elin Nordegren.jpg
Ծնվել էհունվարի 1, 1980(1980-01-01)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՌոլինս քոլեջ
Մասնագիտությունմոդել
ԱմուսինԹայգեր Վուդս
Ծնողներհայր՝ Thomas Nordegren?, մայր՝ Barbro Holmberg?

Էլին Մարիա Պերնիլլա Նորդեգրեն (շվեդերեն՝ Elin Maria Pernilla Nordegren, հունվարի 1, 1980(1980-01-01)[1], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ մոդել։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդեգրենը ծնվել է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում։ Նրա մայրը՝ Բարբրո Հոլմբերգը, քաղաքագետ է, Շվեդիայի միգրացիայի և ապաստանների քաղաքականության նախկին նախարար և Եվլեբորգ շրջանի նախկին նահանգապետ։ Հայրը` Թոմաս Նորդեգրենը, ռադիոլրագրող է, որը Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում ծառայել է որպես բյուրոյի ղեկավար։ Նա ունի ավագ եղբայր (Ակսել) և երկվորյակ քույր (Ժոզեֆինա)։ Իրենց ուսումը ֆինանսավորելու համար Նորդեգրենը և նրա քույրը սուպերմարկետներում աշխատել են գանձապահ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Էլինն սկսել է մոդելային կարիերան և նույն թվականի ամռանը հայտնվել Cafe Sport ամսագրի շապիկին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2010 թվականներին Էլինն ամուսնացած է եղել գոլֆիստ Թայգեր Վուդսի հետ, որից ունեցել երկու երեխա՝ աղջիկ (Սեմ Ալեքսիս Վուդս, ծնված 18.06.2007) և տղա (Չառլի Ակսել Վուդս, ծնված 08.02.2009):

2019 թվականի հունիսի 7-ին հայտնի է դարձել, որ Էլինը հղի է (երրորդ երեխայով)[2] իր զուգընկեր Ջորդան Քեմերոնից, որը նախկինում եղել է ֆուտբոլային թայմ էնդեր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]