Թայգեր Վուդս
Թայգեր Վուդս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1975[1][2][3][…] (47 տարեկան) |
Ծննդավայր | Cypress, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի և Thai Americans? |
Կրոն | բուդդայականություն[6] |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Western High School? |
Մասնագիտություն | գրող, գոլֆ խաղացող և animal trainer |
Ամուսին | Էլին Նորդեգրեն |
Ծնողներ | հայր՝ Earl Woods?, մայր՝ Kultida Woods? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | tigerwoods.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Էլդրիկ Թոնթ (Թայգեր) Վուդս (անգլ.՝ Eldrick Tont "Tiger" Woods, դեկտեմբերի 30, 1975[1][2][3][…], Cypress, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի գոլֆ խաղացող, «Մեյջոր» մրցաշարի 15-ակի հաղթող (պատմության մեջ Ջեք Նիկլաուսից հետո երկրորդ տեղում է՝ 18 հաղթանակով)։ Laureus համաշխարհային մարզական մրցանակաբաշխությունում տարվա մարզիկն է եղել 2000, 2001 թվականներին։
Կարիերայում հաղթել է «PGA» մրցարշավի 80 մրցախաղերում (պատմության մեջ երկրորդ տեղում է՝ Սեմ Սնիդից հետո) և Եվրոպական մրցարշավի 40 մրցախաղերում (պատմության մեջ երրորդ տեղը՝ Սևերյանո Բալեստերոսայից և Բերնհարդ Լանգերից հետո)։
Առաջին մարզիկ միլիարդատերն է, բայց գումարի մեծ մասը (մոտ 90 %) աշխատել է ոչ թե գոլֆի դաշտում, այլ գովազդներով[8][9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի հոկտեմբերի 5-ին ամուսնացել է շվեդ մոդել Էլին Նորդեգրենի հետ[10]։
2007 թվականի հունիսի 18-ին ծնվել է իր աղջիկը՝ Սեմ Ալեքսիս Վուդսը։ 2009 թվականի փետրվարի 8-ին ծնվել է տղան՝ Չառլի Ակսել Վուդսը։
2009 թվականի դեկտեմբերին հայտնել է այն մասին, որ նա անորոշ ժամանակով հեռանում է սպորտից՝ ընտանիքի պահպանման համար։ Ինչպես նշել է ամերիկայն մամուլը, մարզիկի որոշումը կապված է եղել կնոջը դավաճանության հետ։ Նա համաձայնվել է մնալ ընտանիքում որոշ պայմաններով, որոնց թվում է՝ մրցախաղերին միայնակ մասնակցելու համար ուղևորության արգելքը, մինչև երեխաների մեծանալը[11]։
2010 թվականի ապրիլին վերադարձել է մեծ գոլֆ[12]։
2001 թվականին «Ֆորբս» ամասագրի վարկանիշի առաջատարն է եղել։ 2012 թվականին նա երկու հորիզանականով իջել է և զբաղեցրել է երրորդ տեղը։ Հաշվետու ժամանակահատվածում Վուդսն աշխատել է 59,4 միլլիոն դոլլար։ 2009 թվականի վարկանիշի համեմատ Վուդսի եկամուտը կրճատվել է երկու անգամ։
Հիմնադրել է Tiger Woods Foundation-ը, որն օգնել է աղքատ աֆրոամերիկյան ընտանիքների երեխաներին՝ գոլֆ մարզվելու[13]։
Այդ ֆոնդը կազմակերպում է ամենամյա բարեգործական առաջնություն՝ Hero World Challenge անվանմամբ[14]։ Մրցարշավը տեղի է ունեցել Բահամյան կղզիներում և իր մեջ ընդգրկել է այդ ժամանակի աշխարհի լավագույն 18 խաղացողներին։
Թայգեր Վուդսը նկարահանվել է Նայք, Buick և Gillette կազմակերպությունների գովազդներում[15]։
Թայգեր Վուդսը մասնակցել է Կարոլինայում (Դուբայ) գտնվող գոլֆի դաշտի նախագծմանը[16]։ Նաև Վուդսի նախագծով Մեքսիկայում գոլֆային առողջարան են կառուցել[16]։
Թողարկվել է Tiger Woods PGA Tour 08 խաղը[17]։
Իբեյ ինտերնետ աճուրդը Թայգեր Վուդսի հետ վաճառել է գոլֆ խմբաքանակ 425000 դոլլարով[18]։
2013-2015 թվականներին համատեղ բնակվել է հայտնի լեռնադահուկորդուհի Լինդս Վոնի հետ[19]։
2017 թվականի մայիսին ոստիկանությունը ձերբակալել է Թայգեր Վուդսին ինքնատիրապետումը կորցրած վիճակում՝ դեղերի չափից դուրս օգտագորճման հետևանքով։ Վերականգնման կլինիկայում բուժումից հետո նա որոշել է բացել սեփական վերականգնման կենտրոնը[20]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաղթել է ամենակարևոր մրցաշարերում առնվազն երկու անգամ։
- Մեծ սաղավարտի կարիերայի ամենաերտասարդ դափնեկիրն է։
- Մոլորակի առաջին մականը 623 ռեկորդային շաբաթում, իրար հետևից՝ 281։
- 1999 մինչև 2000 թվականները Թայգերը վեց հաջորդական հաղթանակ է տարել, այս ռեկորդը Բեն Հոգենի ժամանակներից (1948) հետո ոչ ոք չէր կրկնել։
«Մեյջոր» մրցաշարում հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաստերս՝ 5 անգամ՝ 1997, 2001, 2002, 2005, 2019։
- 3 անգամ ԱՄՆ-ի բացարձակ չեմպիոն՝ 2000, 2002, 2008։
- 3 անգամ Մեծ Բրիտանիայի բացարձակ չեմպիոն՝ 2000, 2005, 2006։
- 4 անգամ PGA չեմպիոն՝ 1999, 2000, 2006, 2007։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://espn.go.com/golf/player/_/id/462/tiger-woods
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://espn.go.com/golf/player/photos/_/id/462/tiger-woods
- ↑ 3,0 3,1 http://espn.go.com/golf/player/results/_/id/462/tiger-woods
- ↑ http://espn.go.com/golf/blog/_/name/golf/id/11129919/will-tiger-woods-make-fedex-playoffs-golf
- ↑ http://espn.go.com/golf/pgachampionship14/story/_/id/11312173/rory-mcilroy-open-championship-winner-pga-championship-favorite-not-buying-era-talk-just-yet
- ↑ Tiger Woods and Buddhism — CBS News, 2010.
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/tiger-woods/
- ↑ Первый спортсмен-миллиардер
- ↑ Гольфист Тайгер Вудс увеличил своё состояние до 1,3 миллиарда долларов
- ↑ Источник: «Тайгер Вудс женился»
- ↑ «Тайгер Вудс уходит из спорта»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2009-12-14
- ↑ Источник: «Тайгер Вудс вернулся»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2011-03-27
- ↑ Источник: «Вудс Тайгер»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-04-ին։ Վերցված է 2020-08-25
- ↑ «Hero World Challenge»։ PGATour։ Վերցված է 2016-12-22
- ↑ Источник: «В 2011 году Тайгер Вудс станет первым спортивным миллиардером»
- ↑ 16,0 16,1 Источник: «В Мексике построят гольф-курорт по проекту Тайгера Вудса»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2008-10-15
- ↑ «Тайгер Вудс ПГА Тур Гольф 08»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-06-ին։ Վերցված է 2008-10-15
- ↑ Источник: «eBay: все о самом известном интернет-аукционе — Статьи — ЖУРНАЛ «MOBI»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին։ Վերցված է 2008-10-15
- ↑ Вонн рассталась с Вудсом Новость на сайте sports.ru от 3 мая 2015 года
- ↑ Тайгер Вудс: 120 любовниц, развод на 100 миллионов и дебют в спецназе
![]() |
Tiger Woods Վիքիպահեստում |
---|
|