Էլինոր Գրիֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլինոր Գրիֆին
Ծնվել էապրիլի 29, 1904(1904-04-29)[1][2]
ԾննդավայրՍեյնթ Փոլ, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 25, 1995(1995-07-25)[1][2] (91 տարեկան) կամ հուլիսի 26, 1995(1995-07-26)[3] (91 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Էլինոր Գրիֆին (անգլ.՝ Eleanore Griffin, ապրիլի 29, 1904(1904-04-29)[1][2], Սեյնթ Փոլ, ԱՄՆ - հուլիսի 25, 1995(1995-07-25)[1][2] կամ հուլիսի 26, 1995(1995-07-26)[3], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ։ «Տղաների քաղաք» (1938) ֆիլմի համար «Լավագույն գրական սկզբնաղբյուր » անվանակարգում «Օսկար» մրցանակի դափնեկիր է (1939)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլինոր Գրիֆին ծնվել է 1904 թվականի ապրիլի 29-ին Սենտ Պոլում, (Մինեսոտա նահանգ, ԱՄՆ)[5]։

1937-1964-ական թվականների ընթացքում Գիֆին ավելի քան 20 սցենար է գրել հոլիվուդյան ֆիլմերի համար։ Գտնվելով Հոլիվուդում, Գրիֆինը ժամանակ առ ժամանակ պայքաում էր հարբեցողության դեմ, ինչը 1948-1955-ական թվականների ընթացքում աշխատանքի դադարի է հանգեցրել[6]։

Գրիֆինը աշխատում էր գործընկեր սցենարիստ Ուիլյամ Ռանկինի հետ[6]։ 1937 թվականին նրանք ամուսնացել են Տիհուանում, Մեքսիկայում, բայց մեքսիկական օրենքների տեխնիկական առանձնահատկությունների պատճառով երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել[6]։ Այս փաստը նրանք բացահայտել են, երբ 1938 թվականին որոշել են ամուսնալուծվել[6]։ Նրանք շարունակել են պաշտոնական հարաբերությունները, միասին գրելով ևս 6 սցենար[6]։

Գրիֆինը մահացել է 91 տարեկանում, Կինոյի և հեռուստատեսության ֆոնդի հիվանդանոցում` Վուդլենդ Հիլզում, Կալիֆոռնիայում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 https://www.nytimes.com/1995/07/30/obituaries/eleanore-griffin-91-screenwriter-shared-boys-town-oscar.html
  4. «Eleanore Griffin - About This Person - Movies & TV - NYTimes.com». www.nytimes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  5. 5,0 5,1 «Eleanore Griffin, 91; Screenwriter Shared 'Boys Town' Oscar». The New York Times. 1995 թ․ հուլիսի 30. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Staggs, Sam Born to Be Hurt: The Untold Story of Imitation of Life. — St. Martin's Griffin[en], 2009. — ISBN 9780312605551