Jump to content

Էլիզաբեթ Բլանշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Բլանշի
շվեյց. գերմ.՝ Elisabeth Blunschy
 
Կուսակցություն՝ CVP/PDC/PPD?
Կրթություն՝ Ֆրիբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք ռոմանական կաթոլիկ
Ծննդյան օր հուլիսի 13, 1922(1922-07-13)[1]
Ծննդավայր Շվից (քաղաք), Շվեյցարիա
Վախճանի օր մայիսի 1, 2015(2015-05-01)[1] (92 տարեկան)
Վախճանի վայր Շվից (քաղաք), Շվեյցարիա
Քաղաքացիություն  Շվեյցարիա[1]
Ի ծնե անուն շվեյց. գերմ.՝ Elisabeth Steiner
Հայր Hans Steiner?
Ամուսին Alfred Blunschy?
 
Պարգևներ

Էլիզաբեթ Բլանշի (հուլիսի 13, 1922(1922-07-13)[1], Շվից (քաղաք), Շվեյցարիա - մայիսի 1, 2015(2015-05-01)[1], Շվից (քաղաք), Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ։ Ծառայել է որպես Շվեյցարիայի ազգային խորհրդի առաջին կին նախագահ և եղել է Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ ընտրված առաջին կանանցից մեկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բլանշին ծնվել է 1922 թվականի հուլիսի 13-ին Շվիցայում։ Նրա հայրը՝ Հանս Շտայները եղել է քաղաքական գործիչ, զբաղեցրել է դաշնային դատավորի պաշտոնը և եղել է Ազգային խորհրդի անդամ։ Մեծացել է Լոզանում և հաճախել է Ֆրիբուրի ավագ դպրոցը։ Հետագայում Լոզանի և Ֆրիբուրի համալսարաններում ուսանել է իրավագիտություն։ Ուսումնառությունից հետո մի քանի տարի աշխատել է որպես իրավաբան։ Դարձել է Շվեյցարիայի Կաթոլիկ Կանանց Ասոցիացիայի ապա Կարիտաս Շվեյցարիա սոցիալական արդարության կազմակերպության նախագահ[3]։

1971 թվականին տեղ է ստացել ազգային խորհրդում։ Չնայած կանայք այդ տարվա սկզբին դաշնային ընտրություններում քվեարկելու իրավունք են ստացել, նրա հայրենի Շվիցում դեմ են քվեարկել կանանց ընտրական իրավունքին և կանանց մինչև 1972 թվականը իրավունք չի տրվել գավառական ընտրություններում քվեարկել։

1977 թվականի մայիսին Ազգային խորհրդի գործող նախագահ Հանս Վայերը հրաժարական է տվել Վալեի պետական խորհրդի ընտրություններում հաղթելուց հետո։ Բլանշին ընտրվել է այդ ժամկետով՝ դառնալով առաջին կինը, որը դարձել է այդ մարմնի նախագահը։ Նախագահի պաշտոնավարման ժամկետը տևել է ընդամենը յոթ ամիս, որից հետո վերադարձել է խորհրդի հերթական ծառայության։

1987 թվականի Շվեյցարիայի դաշնային ընտրություններից հետո Բլյունշին թողել է իր պաշտոնը և չի մնացել ակտիվ քաղաքականության մեջ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Ալֆրեդ Բլանշիի հետ և նրանք ունեցել են երեք երեխա։ Ալֆրեդը մահացել է 1972 թվականին։

Էլիզաբեթ Բլանշին մահացել է 2015 թվականի մայիսի 1-ին 92 տարեկան հասակում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  2. «Elisabeth Blunschy (†92) ist tot». Blick (German). 2015 թ․ մայիսի 2.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Elisabeth Blunschy». Historical Lexicon of Switzerland. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  4. «Morta Elisabeth Blunschy, fu la prima presidente donna del Nazionale» (Italian). Tio.ch. 2015 թ․ մայիսի 2.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բլանշի» հոդվածին։