Էլիզաբեթ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Աբրահամյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սեղանի թենիսիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 29, 2003(2003-04-29) (20 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան

Էլիզաբեթ Արամի Աբրահամյան (ռուս.՝ Элизабет Арамовна Абраамян, ապրիլի 29, 2003(2003-04-29), Երևան, Հայաստան), Ռուսաստանը ներկայացնող հայ սեղանի թենիսիստուհի, Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ[1]։ Ռուսաստանի վեցակի չեմպիոն՝ մենախաղում (2022, 2023[2]), զուգախաղում (2023[3]), խառը (2022) և թիմային (2020, 2022)[4][5] կարգերում։ Երիտասարդների (մինչև 19 տարեկանների) Եվրոպայի 2021 թվականի առաջնության կրկնակի չեմպիոն՝ մենախաղում և զուգախաղում[6]։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Աբրահամյանը ծնվել է 2003 թվականի ապրիլի 29-ին՝ Երևանում։ Այժմ բնակվում է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Մարզվում է Սերգեյ Բրուսինի մոտ[7]։

Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի 2021-2022 մրցաշրջանի ակումբային առաջնությունում նա հանդես է եկել «Ռոդինա-ՖՆՏ-ԱՕ» ակումբի կազմում[8] և ֆրանսիական Միացյալ ՊՐՈ լիգայի (A և B) «Alliance Nimes-Montpellier» ակումբում[9]։

2023 թվականի Ռուսաստանի առաջնությունում, որը կայացել է մարտին Օրենբուրգում, Էլիզաբեթ Աբրահամյանը նվաճել է 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։ Անհատական պայքարի եզրափակիչ խաղում նա 4-0 հաշվով հաղթել է Սամարան ներկայացնող Մարիա Տայլակովային։ Մյուս «ոսկին» նա նվաճել է կանանց զուգախաղում, որտեղ նրա զուգընկերն էր Եկատերինա Զիրոնովան[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Список кандидатов в спортивные сборные команды Российской Федерации по настольному теннису на 2020 год» (PDF). Официальный сайт ФНТР. 25.12.2019. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 20.04.2020-ին.
  2. Пресс-служба ФНТР (2023 թ․ մարտի 26). «ЧР-2023. Абраамян – двукратная чемпионка страны». ttfr.ru (ռուսերեն). Официальный сайт ФНТР. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.
  3. Пресс-служба ФНТР (2023 թ․ մարտի 25). «ЧР-2023. Абраамян/Зиронова выиграли золото». ttfr.ru (ռուսերեն). Официальный сайт ФНТР. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
  4. Мирский В. И. (19.05.2021). «Чемпионат России 2021года. Часть 9. Бронзовый призер Элизабет Абраамян». def.kondopoga.ru. DEF. Кондопога.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  5. Пресс-служба ФНТР (01.04.2022). «ЧР-2022. Полные итоги». ttfr.ru. Официальный сайт ФНТР. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.(չաշխատող հղում)
  6. Ian Marshall (25.07.2021). «Kay Stumper and Elizabet Abraamian crowned European Youth champions». www.ittf.com (անգլերեն). Официальный сайт ITTF. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  7. 7,0 7,1 Admin, От (2023 թ․ մարտի 27). «Элизабет Абраамян Чемпионка России! | tabletennis52.ru» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 9-ին.
  8. «Клубный чемпионат по настольному теннису ФНТР: Абраамян Элизабет, паспорт игрока». kcr.ttfr.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.
  9. Григорий Давыдов (02.04.2022). «Завершился лично-командный чемпионат России-2022 по настольному теннису». www.rustt.ru (ռուսերեն). RUSTT. Российский портал о настольном теннисе. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]