Էլիաս Ագիլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիաս Ագիլար
Քաղաքացիությունը  Կոստա Ռիկա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1991(1991-11-07)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Barva Canton, Էրեդիա, Կոստա Ռիկա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք inside forward

Էլիաս Ֆերնանդո Ագիլար Վարգաս (իսպ.՝ Elías Fernando Aguilar Vargas, նոյեմբերի 7, 1991(1991-11-07)[1][2][3], Barva Canton, Էրեդիա, Կոստա Ռիկա),  կոստառիկացի ֆուտբոլիստ, «Չեջու Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան, որը վարձակալության իրավունքով հանդես է եկել «Ինչհոն Յունայթեդ»-ում և Կոստա Ռիկայի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիլարը իր հայրենի քաղաքի «Էրեդիանո» ակումբի սան է։ 2011 թվականի սեպտեմբերի 1-ին «Բելեն»–ի դեմ խաղում Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնությունում նա նորամուտն է նշել իր ակումբի կազմում[4]։ Հոկտեմբերի 28-ին «Ուրուգվայ դե Կորոնադոյի» դեմ խաղում Էլիասն իր առաջին գոլն է խփել «Էրեդիանոյի» կազմում[5]։ ԿՈՆԿԱԿԱՖ 2012-ի Չեմպիոնների լիգայի մրցախաղում նա երկու գոլ է խփել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»–ի[6] և «Լոս Անջելես Գելաքսին»–ի դեմ խաղերում[7]։ 2013-ին Ագիլարը դարձել է Կոստա Ռիկայի չեմպիոն ։

Նույն տարվա ամռանը Էլիասը տեղափոխվել է մեքսիակական «Սակատեպեկ» ֆուտբոլային ակումբ։ Հոկտեմբերի 19-ին «Դելֆինեսի» դեմ խաղում նա նորամուտն է նշել «Ասենսո MX»–ում[8]։ 2014 թվականի փետրվարի 1-ին «Էստուդիանտես Թեքոս»–ի դեմ խաղում Ագիլարն իր առաջին գոլն է խփել «Սակապետեկի» կազմում»[9]։

Մրցաշրջանի ավարտից հետո Էլիասը վերադարձել է «Էրեդիանո»։ Օգոստոսի 22-ին «ԿՈՆԿԱԿԱՖ»Չեմպիոնների լիգայի 2014-2015 թվակաների մրցախաղում Սալվադորի «Իսիդրո Մետապան»–ի դեմ խաղում նա դարձել է գոլի հեղինակ[10]։ 2015, 2016 և 2017 թվականներին Ագիլարը երեք անգամ օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։

2018 թվականի փետրվարին Ագիլարը 10 ամսվա վարձակալությամբ տեղափոխվել է Հարավային Կորեայի առաջնության «Ինչհոն Յունայթեդ» ակումբ[11]։

2019 թվականի հունվարին Ագիլարը տեղափոխվել է «Չեջու Յունայթեդ»[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլին Պանամայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ագիլարը նորամուտն է նշել Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[13]։ Նույն թվականին Էլիասը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ 2015–ին։ Նա մասնակցել է Ճամայկայի[14], Սալվադորի[15] և Մեքսիկայի դեմ խաղերին[16]։

2019 թվականին Ագիլարը երկրորդ անգամ ընդգրկվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2019 թվականի Ոսկե գավաթի ազգային հավաքականի կազմում[17]։ Մրցաշարում նա երկու գոլ է խփել Նիկարագուայի ազգային հավաքականի դեմ խմբային փուլի առաջին խաղում (4:0) և Բերմուդյան կղզիների ազգային հավաքականի դեմ երկրորդ խաղում (2:1)։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

«Էրեդիանո»

  • Կոստա Ռիկայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն 2013, 2015, 2016, 2017 թվականներին։
Անձնական
  • Քեյ-լիգա 1–ի խորհրդանշական հավաքականի անդամ՝ 2018 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Эредиано VS. Белен 1:1». soccerway.com (անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 18.
  5. «Уругвай VS. Эредиано 4:3». soccerway.com (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 28.
  6. «Эредиано VS. Реал Солт-Лейк 1:0». soccerway.com (անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 1.
  7. «Лос-Анджелес Гэлакси VS. Эредиано 4:1». soccerway.com (անգլերեն). 2013 թ․ մարտի 14.
  8. «Дельфинес VS. Сакатепек 2:0». soccerway.com (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 19.
  9. «Эстудиантес Текос VS. Сакатепек 3:1». soccerway.com (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 1.
  10. «Эредиано VS. Исидро Метапан 4:0». soccerway.com (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 22.
  11. Juan Diego Villarreal (2018 թ․ փետրվարի 21). «Elías Aguilar resigna la Selección y se va al fútbol coreano». La Nación (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  12. «Jeju United sign Costa Rican midfielder Elias Aguilar». Yonhap News Agency (անգլերեն). 2019 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  13. «Панама VS. Коста-Рика 1:0». soccerway.com (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 2.
  14. «Коста-Рика VS. Сальвадор 1:1». soccerway.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 12.
  15. «Коста-Рика VS. Ямайка 2:2». soccerway.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 9.
  16. «Мексика VS. Коста-Рика 1:0». soccerway.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 20.
  17. Gina Escobar (2019 թ․ հունիսի 5). «Matosas escogió el equipo que enfrentará la Copa Oro». Federación Costarricense de Fútbol (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.