Էլեն Բեյքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Բեյքեր
Էլեն Բեյքեր

Բնօրինակ անուն ազգանուն Էլեն Բեյքեր
Ի ծնե անգլ.՝ Ellen Baker
Մասնագիտություն Տիեզերագնաց
Ծնվել է 1953 թվական, ապրիլի 27
Ծննդավայր Ֆեյեթվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ

Էլեն Լուիզա Շուլման Բեյքեր (անգլ.՝ Ellen Luisa Shulman Baker, ապրիլի 27, 1953(1953-04-27), Ֆեյեթվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի կին տիեզերագնաց և բժիշկ։ Կատարել է երեք տիեզերական թռիչք (1989, 1992, 1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Բեյքերը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆեյեթվիլ քաղաքում՝ հայտնի բժիշկների ընտանիքում։ Նրա մայրը բժշկուհի և քաղաքական գործիչ Քլեր Կ. Շուլմանն է՝ 1986-2002 թվականներին Նյու Յորքի պատմության մեջ առաջին կին նախագահ-քաղաքապետը Քուինսի ամենամեծ թաղամասում։

Բեյքերը սովորել է Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարանում, ստացել երկրաբանության բակալավրի կոչում (1974)։ Ուսումը շարունակել է Կորնելի համալսարանում՝ ստանալով բժշկության դոկտորի կոչում (1978)։ Իսկ Տեխասի համալսարանի հանրային առողջության դպրոցում ստացել է մագիստրոսի կոչում առողջապահության ոլորտում (1994

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՆԱՍԱ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՆԱՍԱ»-ում աշխատում է 1981 թվականից, 1985 թվականից տիեզերագնացության թեկնածու է։ Այժմ տիեզերագնացների գրասենյակի կրթության և բժշկական մասնաճյուղի ղեկավար է։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվական՝ «Հեռավոր կապույտ բարձունքներ», «Վայրի կապույտ հրաշք»՝ կամեո։

Տիեզերական թռիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեն Բեյքերը եղել է տիեզերքում 220-րդ մարդը, 131-րդ ԱՄՆ տիեզերագնացը և 11-րդ կինը, որը թռիչք է կատարել ուղեծրով դեպի տիեզերք։
  • 1989 թվական հոկտեմբերի 18՝ Ատլանտիս STS-34
  • 1992 թվական հունիսի 25՝ Կոլումբիա STS-50
  • 1995 թվական հունիսի 27՝ Ատլանտիս STS-71

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբբի՝ լող, դահուկասահք, վազք, սոֆթբոլ, ֆիլմեր, երաժշտություն և ընթերցանություն[1], KB5SIX ազդանշանի ռադիոսիրող[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Astronaut Biography: Ellen Baker» (անգլերեն). spacefacts.de. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  2. «ULS License - Amateur License - KB5SIX - BAKER, ELLEN S» (անգլերեն). wireless2.fcc.gov. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  3. «Spaceflight mission report: STS-71» (անգլերեն). spacefacts.de. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]