Էժենիո Կոլմո
| Ի ծնե | իտալ.՝ Eugenio Colmo |
|---|---|
| Կեղծանուն | Golia[1] և Golìa[2] |
| Ծնվել է | հոկտեմբերի 29, 1885[1] |
| Ծննդավայր | Թուրին, Իտալիա[1] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 15, 1967[1] (81 տարեկան) |
| Մահվան վայր | Թուրին, Իտալիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ և ծաղրանկարիչ |
Էնժենիո Կոլմա (իտալ.՝ Eugenio Colmo, հայտնի է Գոլիա կեղծանվամբ, հոկտեմբերի 29, 1885[1], Թուրին, Իտալիա[1] - սեպտեմբերի 15, 1967[1], Թուրին, Իտալիա[1]), իտալացի մուլտիպլիկատոր, ծաղրանկարիչ և ջրանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թուրինում, երկաթգծային գրասենյակի աշխատողի ընտանիքում։ Նա նկարիչ Ջիովանի Կոլմոյի կրտսեր եղբայրն է։ Էնժենիոն երկար տարիներ ապրել է Գարեսիոյում[3]։ Տարրական դպրոցում նա ընկերացել է բանաստեղծ Գուիդո Գոզանոյի և Վիլիարդի Պարավիայի հետ։ Սկսել է սովորել իրավաբանություն, բայց թողել է իր ուսումը արվեստագետ դառնալու համար, սկսելով իր կարիերան երգիծական Due di picche, Torino և Ma chi è? ամսագրերի համար գրելով։ 1904 և 1906 թվականներին նա տնօրինել է Pasquino ամսագիրը։ 1911 թվականին նա կազմակերպել է մուլտիպլիկացիոն արվեստի միջազգային ցուցահանդես այն նույն ժամանակ, երբ անց էր կացվում Թուրինի ցուցահանդեսը, որը նվիրված էր Իտալիայի Հանրապետության հաստատման 50-ամյակին։
Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին նա շարունակել է իր գործունեությունը որպես երգիծաբան, բայց նաև ստեղծել է պաստառներ և զբաղվել է խեցեգործությամբ։ 1941-1944 թվականներին նա մի շարք ողբերգություններ է ապրել. նրա կինը ինքնասպան է եղել, նրա ստուդիան և տունը ավերվել է ռմբակոծությունից և նվազել են վաճառքները։ Պատերազմից հետո նա աշխատանք է գտել Թուրինի Gazzetta del Popolo թերթում[4][5]։
Գարեսիոյում նրա պատվին թանգարան է հիմնադրվել[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bossaglia R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1982. — Vol. 27.
- ↑ Frattarolo R. Dizionario degli scrittori italiani contemporanei pseudonimi: 1900-1975 (իտալ.): con un repertorio delle bibliografie nazionali di opere anonime e pseudonime — Ravenna: Angelo Longo Editore, 1975. — P. 152.
- ↑ Tourism guide to Garessio Արխիվացված 2017-05-18 Wayback Machine.
- ↑ Arte nella Grande Guerra, website with biography.
- ↑ Encyclopedia Treccani, Dizionario Biografico degli Italiani - Volume 27 (1982), entry by Rossana Bossaglia.
- ↑ Comune of Garessio Արխիվացված 2017-05-18 Wayback Machine.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Golia", in Giovanni Fanelli, Ezio Godoli (a cura), Dizionario degli illustratori simbolisti e art nouveau, Firenze, Cantini Editore, vol. I, 2010, p. 205.
- AA.VV. Il mondo di Golia, ed. GoBes, 1968
- AA.VV. I Colmo, Alda Besso "Gio'",Giovanni Colmo, "Golia", La Finestrella, Canelli, 2000
- AA.VV. Alda Besso, un percorso d'arte nel '900, Torino, ed. Collegio S.Giuseppe, 2019
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժենիո Կոլմո» հոդվածին։ |
| ||||||||||||||||