Էզզաթոլա Էնթեզամի
Էզզաթոլա Էնթեզամի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1924[1] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | օգոստոսի 17, 2018[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Գերեզման | Բեհեշտ-է Զահրա |
Կրթություն | Հաննովերի երաժշտության, դրամայի և մեդիայի համալսարան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և թատերական ռեժիսոր |
Երեխա(ներ) | Majid Entezami? |
Էզզաթոլա Էնթեզամի ({պարս.՝ عزتالله انتظامی>. հունիսի 21, 1924[1], Թեհրան, Իրան - օգոստոսի 17, 2018[1], Թեհրան, Իրան), իրանցի դերասան[2], ով Ալի Նասիրիանի, Մոհամմադ Ալի Քեշավարզի, Ջամշիդ Մաշայեխիի և Դավուդ Ռաշիդիի հետ մեկտեղ, դերասանական արվեստում թողած ազդեցության շնորհիվ հայտնի է որպես «իրանական կինոյի պատմության մեջ հինգ կարևորագույն դերասաններից մեկը»։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնթեզամին դերասանական իր կարիերան սկսել է 1941 թվականին թատրոնի բեմում։ 1958 թվականին Գերմանիայի Հանովեր քաղաքում ավարտել է թատրոնի և կինոյի դպրոցը։ 1969 թվականից նկարահանվել է կինոյում։ Դարիուս Մեհրջուի «Կովը» ֆիլմում նրա դեբյուտային կատարումը[3] արժանացել է Չիկագոյի 1971 թվականի միջազգային կինոփառատոնի «Արծաթե Հյուգո» մրցանակին։ Այդ ֆիլմում նա փայլուն կերպով է մարմնավորել միամիտ գյուղացուն, ով չի կարողանում տանել իր սիրելի կովի մահը և սկսում է հավատալ, որ հենց ինքն է կովը[4]։
Էնթեզամին համբավվել է որպես իրանական կինոյի ամենանշանավոր դերասաններից մեկը և ճանաչվել է Իրանի կինոյի պատմության մեծագույն դերասան։ Նա աշխատել է իրանցի ականավոր կինոռեժիսորներից մեծ մասի, այդ թվում՝ Դարիուս Մեհրջուիի (ութ ֆիլմ), Ալի Հաթամիի (չորս ֆիլմ), Նասեր Թաքվաիի, Մոհսեն Մախմալբաֆի, Բեհրուզ Աֆխամիի և Ռախշան Բանի-Էթեմադի հետ։ «Ֆաջր» միջազգային կինոփառատոնում երկու անգամ արժանացել է բյուրեղապակյա սիմուրղի մրցանակի Լավագույն դերասան անվանակարգում՝ «Գրանդ կինո» և «Հրեշտակի օրը» ֆիլմերի համար։ Նրա վաստակն ու նվաճումները գնահատվել են 2006 թվականի հոկտեմբերին Փարիզում՝ Իրանի մշակութային կենտրոնում հատուկ հենց իրեն նվիրված հանդիսության ժամանակ[5][6][7]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանը մահացել է 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ 94 տարեկան հասակում, երկարատև, ծանր հիվանդության պատճառով[8][9][10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա որդին՝ Մաջիդ Էնթեզամին, կոմպոզիտոր է, ով երաժշտություն է գրել իրանական բազմաթիվ ֆիլմերի համար։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vareite bahari (1949)
- Կովը / Gaav (1969) - Մաշթ Հասան
- Պարոն պարզամիտը / Mr. Naive (1970) - Մոհամադիփուր / Ֆաթոլլա Խան
- Փոստատարը (1972) - Նիյաթոլլա
- Բիթա (1972) - Բիթայի հայր
- Սաթար խան (1972) - Հեյդար խան Ամու-ուղլի
- Քուրդ Սադեղը (1972) - սերժանտ Վալի խան
- Love’s Tumult (1973) - Քամալ
- Երկնքի արքայությունը (1975)
- Քնած առյուծը (1976)
- Շրջանը (1976)
- Փոշու մեջ ապրողները (1977) - դոկտոր Սամերի
- In Grouhe Mahkoomin (1977) - Գեներալ Հոսեին
- Դատապարտվածը (1978)
- Դպրոց, ու մենք ենք գնում (1980)
- Հաջի Վաշինգտոն (1982)
- Հաջի Վաշինգտոն (1983) - Հաջի Հոսեին-Ղոլի Նուրի
- Սարդի տունը (1983)
- Kamalolmolk (1984) - Նասրեդին շահ
- Ճամպրուկը (1985, թողարկվել է 1988 թ.)
- Ջաֆար խանը վերադառնում է Եվրոպայից (1985)
- Քարե առյուծ (1986)
- Քամու աչքի մեջ (1986)
- Վարձակալները (1987) - Աբաս
- Շիրաք (1988) - Հաջ Խալու
- Hezar Dastan (1988, հեռուստատեսային մինիսերիալ) - Հեզարդաստան
- The Ship Angelica (1989)
- Grand Cinema (1989) - Աղաև
- Փոթորկի աչքը (1989) - Ամիր Հուշանգ
- Hamoun (1990) - Դաբիրի
- Պատրանքի ստվերը (1990)
- Saye khial (1991)
- Banu (1991, թողարկվել է 1998 թ.)
- Խաղաղ տունը (1991)
- Ժուկով-ժամանակով. կինո (1992) - Նասրեդին շահ / Մոզաֆեդին շահ / Մաշ Հասն
- Baanoo (1992) - Ղորբան Սալար
- Խաղալիքը (1992, թողարկվել է 1994 թ.) - Ղադիր զաֆարլու
- Նավթատար նավերի մարտը (1993)
- Հրեշտակի օրը (1993, նաև՝ սցենարիստ) - Ամիր Ջալալեդին
- Rooz-e fereshte (1994) - Նիյյաթոլլա
- Jang-e naftkesh-ha (1994)
- Կապույտ քողավորը (1995)
- Ճակատագրական օր (1995) - Ռասուլ Ռահմանի
- Թայֆուն (1997)
- Պատժիչ կոմիտեն (1997) - Խան-է Մոզաֆար
- Քամին և անեմոնը (1997)
- Թախթին՝ աշխարհի չեմպիոնը (1998, առաջին տարբերակ, անավարտ) - Թախթիի հայր
- Tehran Rozegar-e No (1999) - Խան-է Մոզաֆար
- The Mix (2000) - (հրավիրյալ աստղ)
- Մութ սենյակը
- Մթնշաղ (2001) - դետեկտիվ Ալավի
- Տունը ջրի վրա (2002) - դոկտոր Սեփիդբախթի հայր
- Divanei az ghafas parid (2003) - Մոստոֆի
- Jayi baraye zendegi (2003) - Էյդի Մոհամադ
- Ապրելու տեղ (2003)
- Gav khuni (2003)
- Պատվեր (2004)
- Աստղեր (2005)
- The Command (2005) - Ռզա Մարուֆի
- Setareh Mishavad (2006) - Ռաֆի Գոլքար
- Հուշի գույները (2007) - Ղանաթի
- Shab (2008) - դոկտոր Փարվիզ
- Atash-e sabz (2008) - դատավոր
- Zadboom (2009) - գնդապետ Ամիրի
- Քառասուն տարեկան (2010) - դատավոր
- Մետաքսի ծովային ճանապարհը (2011) - ստրկավաճառ (դեակատարում վերջին սերիայում)
- Gohar Kheirandish a Filmography (2015) - Himself
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Ezzatolah Entezami - عزتالله انتظامی - New Movies, Photos & Full Bio». IMVBox.
- ↑ Funeral procession for Iranian actor Ezzatollah Entezami mehrnews.com. 19 de agosto de 2018. Consultado el 14 de enero de 2019.
- ↑ Dariush Mehrjui's The Cow (1969) cinema.ucla.edu. Consultado el 14 de enero de 2019.
- ↑ بزرگداشت عزت الله انتظامی در پاریس (պարսկերեն). Վերցված է 2007 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «fa:بزرگداشت عزت الله انتظامی در پاریس» (Persa). Վերցված է 28 de abril de 2007-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ هفت دهه فعالیت عزتالله انتظامی در تئاتر و سینمای ایران radiofarda.com (en persa). 17 de agosto de 2018. Consultado el 14 de enero de 2019.
- ↑ Pres. Rouhani expresses condolence over loss of Ezatollah Entezami mehrnews.com. 17 de agosto de 2018. Consultado el 14 de enero de 2019.
- ↑ Iranian Actor Ezzatollah Entezami Passes Away tasnimnews.com. 17 de agosto de 2018. Consultado el 14 de enero de 2019.
- ↑ «Iranian Actor Ezzatollah Entezami Passes Away - Society/Culture news». Tasnim News Agency.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mr Actor, Houshang Golmalani ;
- Magic of Stage, A'zam Kian Afzar.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էզզաթոլա Էնթեզամի Internet Movie Database կայքում
- An interview with Ezzatollah Entezami in connection with the recently produced biopic "... and the Blue Sky", directed by Ghazaleh Soltani and produced by Ghasem Gholipour, Mehr News Agency, 21 November 2010, [1] Archived 13 October 2012 at the Wayback Machine (in Persian). Photo reportage of the interview: [2] Archived 13 October 2012 at the Wayback Machine.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզզաթոլա Էնթեզամի» հոդվածին։ |
|