Փաք (ռեստլեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էդրիան Նևիլից)
Էդրիան Նևիլ
Adrian Neville
Սաթեռլին «Dragon Gate»-ում ելույթ ունենալու տարիներին
Իրական անունԲենջամին Սաթեռլի
Benjamin Satterley
Ռինգային անուն(ներ)Նևիլ[1]
Էդրիան Նևիլ[1]
Ջանգլ Փաք
Փաք
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ88 կգ[1]
Հայտարարվող հասակ1,78 մ[1]
Ծննդյան թվականօգոստոսի 22, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա Նյուքասլ-ափոն-Թայն, Անգլիա
ՄարզիչՇոն Էվերի
ԴեբյուտՄարտի 27, 2004
Նևիլը կատարում է «կարմիր նետ» ֆինիշերային հնարքը

Բենջամին Սաթեռլի[1] (անգլ.՝ Benjamin Satterley, օգոստոսի 22, 1986(1986-08-22), Նյուքասլ-ափոն-Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «All Elite Wrestling» (AEW) կազմակերպությունում` Փաք (Pac) ռինգային անվամբ։ Հայտնի է նաև «WWE» կազմակերպությունում ունեցած ելույթներից։ «WWE NXT» ստորաբաժանումում ելույթներ ունենալու տարիներին երկու անգամ նվաճել է NXT թիմային չեմպիոնական տիտղոսը (Քորի Գրեյվզի և Օլիվեր Գրեյի հետ) և մեկ անգամ դարձել NXT չեմպիոն։

Աչքի ընկնում է զանազան ակրոբատիկ հնարքներով, ինչի շնորհիվ ձեռք է բերել «Մարդ, ում մոռացել է ձգողությունը» ("The Man That Gravity Forgot") կոչումը։

Մասնագիտական կարիերան մեկնարկել է «Independent Wrestling Federation», «Real Quality Wrestling» և «One Pro Wrestling» բրիտանական կազմակերպություններում, որից հետո սկսել է հանդես գալ արտասահմանյան մի շարք անվանի պրոմոշեններում, որոնցից առավել նշանավորներն են իտալական «Nu Wrestling Evolution», ամերիկյան «Pro Wrestling Guerrilla», «Ring of Honor», «Chikara» և ճապոնական «Dragon Gate» առաջնությունները։ «Pro Wrestling Guerrilla» կազմակերպությունում ելույթ ունենալու տարիներին մեկ անգամ նվաճել է PWG աշխարհի թիմային PWG DDT4 թիմային չեմպիոնական տիտղոսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Էդրիան Նևիլի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]