Էդվին Սամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվին Սամներ
անգլ.՝ Edwin Vose Sumner
հունվարի 30, 1797(1797-01-30)[1] - մարտի 21, 1863(1863-03-21)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[2]
Մահվան վայրՍիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԳերեզմանOakwood Cemetery[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակՄիության բանակ և ԱՄՆ բանակ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Ամերիկայի քաղաքացիական պատերազմ, Black Hawk War?, Ամերիկա-մեքսիկական պատերազմ, American Indian Wars? և Bleeding Kansas?
ՍտորագրությունИзображение автографа

Էդվին Վոուզ Սամներ (անգլ.՝ Edwin Vose Sumner, հունվարի 30, 1797(1797-01-30)[1], Բոստոն, ԱՄՆ[2] - մարտի 21, 1863(1863-03-21)[1], Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[2], ամերիկյան բանակի սպա, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և Հնդկացիական պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվին Վոուզ Սամները ծնվել է Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նրա ծնողները եղել են Իլայշա Սամները և Նենսի Վոուզ Սամները։ Ակադեմիան ավարտել է Միլթոնում։ 1849 թվականին լեյտենատի կոչումով ծառայության է անցնել ԱՄՆ-ի բանակում։

1822 թվականի մարտի 31-ին ամուսնացել է Հաննա Ֆոստերիի հետ։ Նրանք ունեցել են վեց երեխա՝ Նենսի Մարգարետ Ֆոստեր, Սառա Մոնտգոմերի, Էդվին Վոուզ-կրտսեր և Սամուել Ստորու։ Վերջինս դարձել է գեներալ ու մասնակցել իսպանա-ամերիկյան, ֆիլիպինա-ամերիկյան պատերազմներին։ Նրա դստրերից Մերին ամուսնացել է գեներալ Արմիստեդա Լինդսյա Լոնգայի հետ։

Հնդկացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1833 մարտի 4-ին նա ստացել է կապիտանի կոչում։ 1838-ին տեղափոխվել է Փենսիլվանիայում գտնվող հեծելազորային դպրոց, որտեղ դասավանդել է մինչև ամերիկա-մեքսիկական պատերազմի սկիզբը։ Պատերազմի ժամանակ ստացել է ավագ լեյտենատի կոչում, իսկ 1855 թվականի մարտի 3-ին՝ կանոնավոր բանակի գնդապետի կոչում։ 1851-ից 1853 թվականներին նա եղել է Նոր Մեքսիկայի ռազմական կառավարիչ։

Մասնակցել է զինված հակամարտությանը, որը հայտնի է Կանզասի քաղաքացիական պատերազմ անվամբ։ 1857 թվականի գարնանը շայենները մի քանի բախումներ են ունեցել ամերիկացի զինվորների հետ, այդ պատճառով Սամների գլխավորությամբ նրանց դեմ կազմակերպվել է բազմաթիվ ռազմական արշավանքներ։ Շայեններ պատրաստ էին կռվել ամերիկացի զինվորների դեմ, քանի որ համոզված էին, որ իրենց շամանների շնորհիվ կախարդական փամփուշտները չեն կարող նրանց վնասել։ Բայց գեներալը այնպիսի հարձակում է կազմակերպել, որ նրանք հանկարծակիի են եկել ու ստիպված նահանջել։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականին Սամները տեղափոխվել է Խաղաղօվկիանոսյան կորպուս, բայց վեց ամիս անց նա վերադարձել է արևելյան ափ և հրամանատարության տակ առել Երկրորդ կորպուսը։ 1862 թվականի մայիսի 5-ին ստացել է գեներալ-մայորի կոչում[4]։ Գլենդելի ճակատամարտի ընթացքում երկու անգամ վիրավորվել է։ Մասնակցել է հյուսիսի ամենախոշոր ճակատամարտին և կրկին վիրավորվել։

1863 թվականին նա իր ցանկությամբ հրաժարական է տվել։ Էդվին Վոուզ Սամները մահացել է 1863 թվականի մարտի 21-ին իր դստեր տանը՝ սրտի կաթվածից և թաղվել Նյու Յորք նահանգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1017054606 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Find A Grave — 1996.
  4. Eicher, John H., and David J. Eicher. Civil War High Commands. — Stanford, CA: Stanford University Press, 2001. — С. 519. — 1009 с. — ISBN 0-8047-3641-3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armstrong, Marion V. Disaster in the West Woods: General Edwin V. Sumner and the II Corps at Antietam. — Sharpsburg, Maryland: Western Maryland Interpretive Association, 2002.
  • Eicher, John H., and David J. Eicher. Civil War High Commands. — Stanford, CA: Stanford University Press, 2001. — 1009 с. — ISBN 0-8047-3641-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Սամներ» հոդվածին։