Էդվին Բլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվին Բլիս
Ծնվել է1848
ԾննդավայրԷրզրում
Մահացել է1919
Մասնագիտությունամերիկյան միսիոներ, խմբագիր

Բլիս (Blis) Էդվին Մանսել (1848, Էրզրում - 1919), ամերիկյան միսիոներ, խմբագիր։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ռոբերտ քոլեջում, այնուհետև շարունակել Եյլում (ԱՄՆ)։ Որպես Աստվածաշնչի ամերիկյան ընկերության գործակալ 1886-1888 թթ․ շրջագայել է Թուրքիայում, Եգիպտոսում, Պարսկաստանում և Պաղեստինում։ 1889-1891 թթ․ և 1904 թվականին խմբագրել է «Միսիոներական հանրագիտարանը» (ԱՄՆ), որի համար արժանացել է աստվածաբանության դոկտորի կոչման։ 1907 թվականից մինչև կյանքի վերջը ծառայել է Մարդահամարի գրասենյակում (Վաշինգտոն

Մի շարք աշխատությունների («Թուրքը Հայաստանում, Կրետեում և Հունաստանում», 1896, «Միսիոներության համառոտ պատմություն», 1897 և այլն) հեղինակ է։ Առավել հայտնի է «Թուրքիան և հայկական սարսափները» (1896) գիրքը, որն արևմտահայության 1894-1896 թթ․ ջարդերի յուրատեսակ ժամանակագրություն է, որտեղ նա մանրամասն նկարագրում է թուրքական իշխանությունների իրականացրած այդ սպանդի պատմությունը՝ եզրակացնելով, որ Օսմանյան կայսրությունում կազմակերպված այդ աոաջին զանգվածային կոտորածների նպատակն էր վերջ տալ տեղաբնիկ միակ քրիստոնյա փոքրամասնությանը, որն ի վիճակի էր վերահաստատել իր ինքնուրույնությունը։ Բլիսը գտնում էր, որ այդ ջարդերը նախօրոք կազմված ծրագրի մի մասն էին, որոնք իրականացնում էր թուրքական կառավարությունը քրիստոնյա պետությունների համաձայնությամբ ու իր քրիստոնյա հպատակների արտոնությունները «պաշտպանելու» հանդիսավոր խոստումներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Turkey and the Armenian Atrocities, Frezno, Cat, 1982.

Ջ. Թորոսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png