Էդվարդ Լուդլոու Մունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Լուդլոու Մունի
Ծնվել էմարտի 25, 1813(1813-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էհուլիսի 10, 1887(1887-07-10)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
 Edward Ludlow Mooney Վիքիպահեստում

Էդվարդ Լուդլոու Մունի (անգլ.՝ Edward Ludlow Mooney, մարտի 25, 1813(1813-03-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 10, 1887(1887-07-10)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դիմանկարիչ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1835 թվականին, երբ քսաներկու տարեկան էր, Մունին ընդունվում է Ամերիկայի դիզայնի ազգային ակադեմիա։ Ուսման ընթացքում 1837 թվականից նա դառնում է Հենրի Ինմանի, ԱՄՆ-ում այդ ժամանակաշրջանի թե րևս ամենաբարձր վարձատրվող նկարչի օգնականը։ Նրա ուսուցիչներից էր նաև Վիլյամ Փեյջը։ Ակադեմիայում սովորելուց և ավարտելուց հետո 1840 թվականին նրան շնորհվում է ակադեմիայի լիիրավ անդամի կոչում։ Նյու Յորքի իր արվեստանոցում նա առավելապես մասնագիտանում է դիմանկարներ պատկերելու արվեստում։ Ի թիվս այլ գործերի, Նյու Յորքի քաղաքապետարանի համար նա ստեղծել է քաղաքապետերի դիմանկարների շարք, ինչպես նաև Փրինսթոնի համալսարանի աշխատակիցների ու պրոֆեսորների դիմանկարները։ Նրա վրձնին են պատկանում նաև Արևելքի պետական գործիչների ու քաղաքացիների դիմանկարներ, որոնք ընդգրկվում են օրիենտալիստական աշխատանքների շարքում։ Դրանցից մեկն էլ հայ զինվորի դիմանկարն է՝ Օսմանյան բանակի տարազով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edward Ludlow Mooney, 1813–1887 - Biographie auf der Website der National Academy.
  • Mooney, Edward Ludlow. In: Hans Vollmer (Hrsg.): Allgemeines Lexikon der Bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart. Begründet von Ulrich Thieme und Felix Becker. Band 25: Moehring–Olivié. E. A. Seemann, Leipzig 1931, S. 104.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Լուդլոու Մունի» հոդվածին։