Էդվարդ Ալթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էդվարդ Ալթման (անգլ.՝ Edward Altman, հունիսի 5, 1941(1941-06-05)[1], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի ֆինանսների պրոֆեսոր, Ալթմանի մոդելի հեղինակ, որը չափում է յուրաքանչյուր առանձին ընկերության սնանկության ռիսկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին Էդվարդը ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան Նյու Յորքի քաղաքային քոլեջից։ 1965 թվականին ստացել է բիզնեսի ֆինանսների մագիստրոսի կոչում (MBA) Կալիֆոռնիայի համալսարանից, Լոս Անջելեսում, իսկ 1967 թվականին՝ ֆինանսների ոլորտում փիլիսոփայության դոկտորի կոչում[2]։

Սնանկության հավանականության վերլուծություն (Z միավոր) Իր հետազոտության ընթացքում Ալթմանը օգտագործել է կայուն ֆիրմաների և ընկերությունների տվյալները, որոնք հետագայում սնանկացել են հինգ տարվա ընթացքում։ Ալթման Z-մոդելը կառուցվել է Multiple-discriminant analysis (MDA) ապարատի միջոցով։ Նրա նպատակն էր բացահայտել մոդելի օգտագործման հնարավորությունները՝ տարբերակելու սնանկացման վտանգի տակ չգտնվող և ապագա կործանման մեծ հավանականություն ունեցող ընկերությունները։ Ալթմանի ինդեքսը ձեռնարկության տնտեսական ներուժը և վերջին ժամանակահատվածում նրա աշխատանքի արդյունքները բնութագրող որոշ ցուցանիշների գործառույթ է։ Altman's Z-մոդելը ցուցակված ընկերությունների համար առաջին անգամ հրապարակվել է 1968 թվականին։ 1983 թվականին որպես մոդել կիրառվել է այն ձեռնարկությունների համար, որոնց բաժնետոմսերը ցուցակված չեն բորսայում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Эдвард Альтман автор 25 книг, в том числе:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Edward Altman Արխիվացված 2019-10-29 Wayback Machine//New York University Stern School of Business