Էդուարդ Սուքիասյան
Էդուարդ Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1937 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 27, 2021[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | metadata librarian, cataloger, գրադարանագետ և գրադարանավար |
Աշխատավայր | Ռուսաստանի Պետական Գրադարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Edward Sukiasyan Վիքիպահեստում |
Էդուարդ Ռուբենի Սուքիասյան (ռուս.՝ Эдуард Рубенович Сукиасян, հունիսի 22, 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2021[1][2], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի խորհրդային և ռուսաստանյան գրադարանավար, գրադարանագիտության և մատենագիտության մշակող, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1987), Բարեկամության շքանշանակիր (ՌԽՖՍՀ)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թբիլիսի քաղաքում[4]։ Ծնողները եղել են արհեստավորների ընտանիքից։ Մայրը՝ Մարգարիտա Տիգրանովնան ավարտել է դասական գիմնազիան, գիտեր հին լեզուներ, պատմություն, արվեստ, գրականություն։ Հայրը՝ Ռուբեն Գրիգորիևիչը եղել է բարձր որակավորում ունեցող դերձակ, ավարտել է բանվորական ֆակուլտետը և ստացել ինժեներական երեք որակավորում[5]։
13-14 տարեկանում Էդուարդը սկսել է օգնել դպրոցների գրադարանավարներին։ 1955 թվականին ընդունվել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ և 1960 թվականին ավարտել այն, որից հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, որն էլ ավարտել է 1967 թվականին։ 1966-1968 թվականներին աշխատանքի է անցել Ռուսաստանի պետական գրադարանում։ 1968 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ։ 1968 թվականից ղեկավարել է Կրասնոդարի Մշակույթի պետական ինստիտուտի գրադարանագիտության և մատենագիտության բաժինը։ Վեց տարի Էդուարդը Կրասնոդարում պատրաստել է գրադարանագիտության ոլորտի մասնագետներ։ 1974 թվականին վերադարձել է Մոսկվա և Ռուսաստանի պետական գրադարանում մինչև 1994 թվականը ղեկավարել է համակարգված և առարկայական կատալոգների բաժինը։ 1994 թվականին ընտրվել է նույն գրադարանի փոխտնօրեն։ Երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի գրադարանագիտության և մատենագիտության դասակարգման ազգային համակարգում և 1997 թվականին նշանակվել գլխավոր խմբագիր։
Զբաղվել է դասախոսությամբ, դասախոսել է Ռուսաստանի պետական գրադարանի բարձրագույն գրադարանային դասընթացների ժամանակ։
1998 թվականից զբաղեցրել է Արվեստի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտի աշխատողների վերապատրաստման ակադեմիայի գրադարանագիտության և ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը։
Գիտական աշխատանքների մեծ մասը վերաբերվում են արտասահմանյան երկրներում գրադարանային գործին, գրադարանային կրթությանը, գրադարանային գործի պատմությանը, կատալոգացմանը, դասակարգմանը, ստանդարտացմանը և տերմինաբանությանը։ 600-ից ավելի գիտական հոդվածների և մեթոդական ձեռնարկների հեղինակ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Памяти Эдуарда Рубеновича Сукиасяна22 июня 1937 – 27 февраля 2021
- ↑ 2,0 2,1 2,2 Эдуард Рубенович Сукиасян (1937-2021)
- ↑ Указ Президента Российской Федерации от 10 декабря 2007 года № 1647 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Эдуард Сукиасян». www.livelib.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Сукиасян Эдуард Рубенович».(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Սուքիասյան» հոդվածին։ |