Էդուարդ Սեդրակյան
Էդուարդ Սեդրակյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և մանկավարժ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Էդուարդ Արտավազդի Սեդրակյան (ապրիլի 8, 1944, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր (2009): Հայաստանի նկարիչների միության (1979): «Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (2014): ՌԴ-ի գեղարվեստների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (2015):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Սեդրակյանը ծնվել է 1944 թվականին, Էջմիածնում։ 1963 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1963-1965 թվականներին նկարչություն է դասավանդել Ս. Սպանդարյանի անվան դպրոցում, 1972-1995 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գծանկարչության և դիզայնի ամբիոնում[1]։ 1996 թվականին հիմնադրել է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան և մինչև 2018 թվականը եղել այդ հաստատության հիմնադիր-ռեկտորը[2]։ 2009 թվականին Սեդրակյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 2019 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում[1]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների[3]։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ղրիմյան բնանկար», Յալթա, 1974
- «Փարիզյան մտորումներ», Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահ, Երևան, 2009
- Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2013
- «Էդուարդ Սեդրակյան 75», Հայաստանի նկարիչների միություն, 2019[4]
- «Էդուարդ Սեդրակյան 80», Հայաստանի նկարիչների միություն, 2024
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2007
- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգիր, 2007
- Բնական և հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի Պավել Տրետյակովի անվան մեդալ` մշակույթի և արվեստի զարգացման համար, Մոսկվա, 2007
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի և «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի դիպլոմ՝ դիզայնի ասպարեզում լուրջ ներդրումներ ունենալու համար, Մոսկվա, 2007
- «Էթնո-էրատո» ազգային նորաձևության միջազգային մրցույթների հատուկ դիպլոմներ՝ ազգային արժեքների պահպանման և զարգացման համար, Ռուսաստան, 2007-2012
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի շնորհակալագիր, Մոսկվա, 2009
- Մոնղոլիայի մշակույթի կրթության և գիտության նախարարության հատուկ դիպլոմ, Ուլան Բատոր, 2009
- «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի Ալ. Ռոդչենկոյի անվան մեդալ, Մոսկվա, 2011
- ՌԴ գեղարվեստի ակադեմիայի հարավային տարածաշրջանի դիպլոմ՝ կերպարվեստի ոլորտում մեծ ներդրման համար, 2014
- Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի և «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի շնորհակալագիր՝ «Грани большого города» 3-րդ միջազգային ցուցահանդեսի նախագծի կազմակերպմանն ու իրականցմանը աջակցելու համար, Մոսկվա, 2014
- Մոսկվայի Կառավարության «Մոսկովյան ազգությունների տան» շնորհակալագիրը՝ բազմազգ մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման և «Էթնո-Էրատո-2014» ազգային նորաձևության միջազգային մրցույթի կազմակերպման ու անցկացման համար, Մոսկվա, 2014
- Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի «Դիզայներների միության» միջազգային ասոցիացիայի և Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության դիպլոմ՝ դիզայնում մասնագիտական վարպետության և բարձր նվաճումների համար, Մոսկվա, 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Էդուարդ Արտավազդի Սեդրակյանի մասին ՀՊՄՀ կայքում
- ↑ «Edward Sedrakyan». www.education.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Նկարիչ Էդուարդ Սեդրակյանի բնապատկերները ներկայացվեցին հանրությանը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Էդուարդ Սեդրակյանը նշելու է 75-ամյակը՝ անհատական ցուցահանդեսով» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 8 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայ նկարիչներ
- Հայ պրոֆեսորներ