Էդուարդ Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Մելքոնյան
Ծնվել էօգոստոսի 27, 1946(1946-08-27) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և լրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2005)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ՀՀ ԱԳՆ և Հայ-ռուսական համալսարան

Էդուարդ Լևոնի Մելքոնյան (օգոստոսի 27, 1946(1946-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, մշակութաբան: Պատմական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր:

Ռաֆայել և Դավիթ Մելքոնյանների եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Մելքոնյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում: 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1969-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, 1981-1995 թվականներին՝ սփյուռքահայ համայնքների և պատմության ու մշակույթի բաշնում, 1995 թվականից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող[1], 1993-1994 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար, 2006 թվականից՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոֆեսոր[2]:

Աշխատությունները վերաբերում են սփյուռքագիտության, պատմության մեթոդաբանության, մշակութաբանության հարցերին:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ (2003):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Проблемы сравнительного метода в историческом знании. Ереван Изд-во АН Арм ССР, 129 с.,1981.[3]
  • Ակնարկներ սփյուռքահայ հասարակական միտքի պատմության (1920-ական թվականներ), Դալլաքյան Կարլեն Լևոնի, Մելքոնյան Էդուարդ Լևոնի,
  • Երևան, «Գիտություն», 1994:
  • Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Խորհրդային Հայաստանում: 1923-1937 թվականներ, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան, «Նոյյան տապան», 1999:
  • Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատմություն, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան, «Մուղնի», 2005:
  • Մելքոնյան, Էդուարդ (2001) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որբախնամ գործունեությունը 1910-1930-ական թթ. Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր , № 4. 127-142[4]:
  • Армянская диаспора: Очерки социокультурной типологии. Дятлов Виктор, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Ереван, Институт Кавказа, 2009.
  • Армянский всеобщий благотворительный союз: неоконченная история. Ер.: Тигран Мец, 2010. 488 с., илл. ISBN 978-99941-0-393-5[5]
  • Հայոց պատմություն: Նորագույն շրջան: 9-րդ դասարանի դասագիրք, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Էդիկ Գարեգինի, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Երևան, «Մանմար», 2014:
  • Հայոց պատմություն: 9-րդ դասարանի դասագիրք, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Հակոբյան Արարատ Մխիթարի, Հարությունյան Համլետ, Ղազախեցյան Վլադիմիր Նահապետի, Մինասյան Էդիկ Գարեգինի, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Երևան, «Մանմար», 2014:
  • Հայ գաղթականություն: Տերմինների պատմությունից: «Կոլաժ» հրատարակչություն: 2017[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eduard Melkonian’s The History of AGBU Published in Russian»։ AGBU | Armenian non-profit organization։ Վերցված է 2019-05-09 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 90:
  3. «Библус - Проблемы сравнительного метода в историческом знании (Мелконян Эдуард Левонович)»։ www.biblus.ru։ Վերցված է 2019-05-09 
  4. Մելքոնյան Էդուարդ (2001-12-18)։ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որբախնամ գործունեությունը 1910-1930-ական թթ.»։ Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր № 4: 127–142 
  5. Anna։ «Հայկական վիրտուալ համալսարան»։ www.agbu.am (hy-am)։ Վերցված է 2019-05-09 
  6. Մելքոնյան Էդուարդ Լ (2017)։ Հայ գաղթականություն: Տերմինների պատմությունից (հայերեն)։ "Kollazh" hratarakchʻutʻyun։ ISBN 9789939855493