Ռաֆայել Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Մելքոնյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1934(1934-11-29) (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտություներկրաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Ռաֆայել Լևոնի Մելքոնյան (նոյեմբերի 29, 1934(1934-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1989), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 2000 թվականից)։ ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1985)։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:
Պատմաբան, մշակութաբան Էդուարդ և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Դավիթ Մելքոնյանների եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1976 թվականից ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ապարագիտության բաժնի վարիչ, 1981-1988 թթ. և 1993 թվականից, միաժամանակ՝ ինստիտուտի փոխտնօրեն։ 1998 թվականից ՌԴ բնական և ԳԱ անդամ է[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են երկրաբանության, ապարագիտության, երկրաքիմիայի, իզոտոպային երկրաբանության, հանքագոյացման հարցերին։ «Հայաստանի ազգային ատլասի» խմբագրական խորհրդի անդամ և համահեղինակ է (հատոր 1, 2006)[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петрология и геохимия интрузивных комплексов некоторых рудных районов Армянской ССР, Е., 1976 (համահեղինակ).
  • Магматические и метаморфические формации Армянской ССР, Е., 1986 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]