Էդուարդ Ղազարյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ղազարյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Սերգեյի Ղազարյան
Ծնվել էապրիլի 17, 1956 (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ

Էդուարդ Սերգեյի Ղազարյան (1956, ապրիլի 17, Երևան), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր (1998), պրոֆեսոր (2004)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1999

Սերգեյ Ղազարյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի զոոինժեներական ֆակուլտետը։ 1978 թվականին եղել է ինստիտուտի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության ավագ տնտեսագետը, 1984-1993 թվականներին՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի գյուղատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, 1993-1996 թվականներին՝ ՀՀ փոխնախագահի օգնական, 1996-1999 թվականներին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի քարտուղարության պետ, 1999-2009 թվականներին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ, 2009 թվականից՝ ՀԱԱՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան։ 2003 թվականից համակարգում և կազմակերպում է ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Աշխատանքները վերաբերում են ագրարային տնտեսագիտական խնդիրներին և գիտատեխնիկական առաջընթացի զարգացման հեռանկարներին, շուկայական տնտեսության պայմաններում գյուղատնտեսության զարգացմանը։ Հեղինակ է 87 գիտական աշխատության, այդ թվում՝ 4 մենագրության և 1 ուսումնական ձեռնարկի։

Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության հիմնադիր-անդամ և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, Մենեջմենթի հայկական ընկերակցության հիմնադիր-անդամ (2000)[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2010
  • Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ոսկե» հուշամեդալ, 2006

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիտության և արտադրության զարգացման կարևոր գործոնները գյուղատնտեսության մեջ, Ե., 1997։
  • Հայաստանի Հանրապետության ագրարային տնտեսագիտության դերն ու տեղը շուկայական տնտեսության զարգացման գործում, Ե., 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Էդուարդ Սերգեյի Ղազարյան