Էդուարդ Ղազարյանց
Էդուարդ Ղազարյանց | |
---|---|
Էդուարդ Ղազարյանցը ելույթի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 23, 1936 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1996 (60 տարեկան) Կիրյաթ Գաթ, Աշկելոն, Հարավային մարզ, Իսրայել |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ակորդեոնահար |
Էդուարդ Երվանդի Ղազարյանց (Գազարով, մայիսի 23, 1936, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 1996, Կիրյաթ Գաթ, Աշկելոն, Հարավային մարզ, Իսրայել), հայազգի կոմպոզիտոր, ակորդեոնահար, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Ղազարյանցը ծնվել է 1936 թվականի մայիսի 23-ին Բաքվում։ 1959 թվականին ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։
1979-1985 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար։ 1982-1990 թվականներին դասավանդել է Ստեփանակերտի երաժշտական ուսումնական հաստատություններում, 1990 թվականին դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության ԼՂԻՄ բաժանմունքի նախագահ, իսկ 1991-1995 թվականներին եղել է ԼՂՀ կոմպոզիտորների միության նախագահը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է 3 սիմֆոնիա, «Արցախի դուստր՝ Ռուզան» բալետը (1986), «Պոեմ Գյումրու մասին» (1988, խոսք՝ Գ. Վանյանի)՝ սիմֆոնիկ նվագախմբի և մեներգիչների համար, կանտատներ, քնարական երգեր, խմբերգեր, գործիքային պիեսներ, թատերական երաժշտություն։
1968 թվականին արժանացել է Սոֆիայում անցկացված Էստրադայի արտիստների միջազգային մրցույթի 1-ին մրցանակի։
Էդուարդ Ղազարյանցը մահացել է 1996 թվականի սեպտեմբերի 10-ին Կիրյաթ Գաթում (Իսրայել)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |