Էդուարդ Կարախանով
Էդուարդ Կարախանով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1937[1] (87 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Նավթաքիմիական արդյունաբերություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Էդուարդ Ավետիսի Կարախանով (ռուս.՝ Эдуард Аветисович Караханов, սեպտեմբերի 26, 1937[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), նավթաքիմիկոս, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի նավթի քիմիայի և օրգանական կատալիզի ամբիոնի վարիչ (2008), քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, (1981)[2] :
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Կարախանովը ծնվել է 1937 թվականին Թբիլիսիում։ 1955 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտում է դպրոցը և ընդունվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Հինգ տարի անց ավարտում է Մոսկվայի պետական համալսարանը և նույն թվականին ընդունվում ասպիրանտուրա։ 1963 թվականին Էդուարդ Կարախանովը պաշտպանում է թեկնածուական, 1977 թվականին՝ դոկտորական ատենախոսությունները։ 1974-1975 թվականներին Կարախանովը վերապատրաստվել է Ավստրալիայի Ազգային համալսարանում[3]։ 1983 թվականից Կարախանովը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի նավթաքիմիայի և օրգանական կատալիզի բաժնի վարիչն է։
Էդուարդ Կարախանովն ավելի քան 500 գիտական հրապարակումների և 5 մենագրության հեղինակ է։ Կարախանովը նաև դասախոսություններ է կարդում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում։ Որպես հրավիրյալ դասախոս դասախոսել է Ճապոնիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, զեկուցումներով հանդես է եկել միջազգային կոնգրեսներում։
Էդուարդ Կարախանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նավթաքիմիայի բաժանմունքի գիտական խորհրդի ղեկավարի առաջին տեղակալն է, Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) անդամ՝ մոլեկուլային քիմիայի և մակրոմոլեկուլային կոմպլեքսի ոլորտում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զելինսկու անվան մրցանակի դափնեկիր՝ օրգանական քիմիայի և նավթաքիմիայի ոլորտում ձեռք բերած հաջողությունների համար (2002)։
- Պատվո շքանշան՝ կրթության և գիտության ոլորտում ձեռքբերումների համար (1987)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=465&langid=2
- ↑ http://letopis.msu.ru/peoples/3975
- ↑ «Караханов Эдуард Аветисович». www.chem.msu.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
|
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Պրոֆեսորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային քիմիկոսներ