Jump to content

Էդուարդ Խաչիկյան (օդաչու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Խաչիկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Վազգենի Խաչիկյան
Ծնվել էօգոստոսի 14, 1960
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 10, 1992
(32 տարեկան)
Մահվան վայրԳյուլիստան, Շահումյանի շրջան, Արցախ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու
Պարգևներ և
մրցանակներ

Էդուարդ Վազգենի Խաչիկյան (օգոստոսի 14, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1992, Գյուլիստան, Շահումյանի շրջան, Արցախ), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ, Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային օդաչուական ուսումնարան։ 1981-1985 թվականներին աշխատել է Ատկալսկի (Ռուսաստան) ավիաուսումնական կենտրոնում, 1985 թվականից՝ «Էրեբունի» օդանավակայանում։ 1989-1992 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամն Արցախ, այդ թվում՝ Շահումյան և Գետաշեն կազմել է 850 ժամ։ Զոհվել է 1992 թվականի հոկտեմբերի 10-ին հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Եռաբլուրում[1]։

Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 680։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]