Էդնա Արբել
Էդնա Արբել | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1996-2004 | |||
Նախորդող | Դորիտ Բեյնիշ | ||
Հաջորդող | Էրան Շենդար | ||
| |||
2004-2014 | |||
Կրթություն՝ | Երուսաղեմի հրեական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | դատավոր | ||
Ծննդյան օր | հունիսի 22, 1944 (76 տարեկան) | ||
Ծննդավայր | Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն | ||
Քաղաքացիություն | ![]() |
Էդնա Արբել (եբրայերեն՝ עדנה ארבל, հունիսի 22, 1944, Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն), իսրայելցի իրավաբան, Իսրայելի գլխավոր դատախազ (1996-2004 թթ.), Իսրայելի գերագույն դատարանի դատավոր (2004 թվականից):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդնա Արբելը ծնվել է 1944 թվականին Երուսաղեմում, Պաղեստինի տարածքում (այժմ՝ Իսրայել): Հայրը՝ Իցհակ Էնգլանդերը, ծնվել է Չեխիայում: 1933 թվականին Լեհաստանից գաղթել է Պաղեստին, Երուսաղեմի համալսարանում ուսանել իրավունք և արաբագիտություն, զբաղվել է մասնավոր փաստաբանական գործով, մահացել է 2002 թվականին: Մայրը՝ Տովա Էստրեյչերը, ծնվել է 1917 թվականին Բուդապեշտում: Երկու տարեկան հասակում տեղափոխվել է Պաղեստին, հետագայում աշխատել է Պաղեստինի արդարադատության նախարարությունում, մահացել է 1989 թվականին: Էդնան ունեցել է նաև մեկ քույր՝ Յուդիթը (1951 թ.)[1]:
1962 թվականին Արբելը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում: Այդ ժամանակաշրջանում Երուսաղեմի համալսարանի Թել Ավիվի մասնաճյուղում սկսել է ուսումնասիրել իրավագիտություն: 1967 թվականին ավարտել է համալսարանը և աշխատանքի անցել մասնավոր իրավաբանական ընկերությունում, երկու տարի անց իրավունք է ստացել զբաղվելու իրավաբանական գործունեությամբ[1]:
1975-1979 թվականներին սովորել է Բար Իլանի անվան համալսարանում: 1982 թվականին ընդգրկվել է «Կահանի հանձնաժողովում», որը ձևավորվել էր Բեյրութի ճամբարներում փախստականների հետաքննության հարցերով[1]:
1984 թվականին Էդնա Արբելը դարձել է Իսրայելի կենտրոնական շրջանի դատախազ, չորս տարի անց աշխատանքի է անցել Թել Ավիվի շրջանային դատարանում: Շուրջ ութ տարի դատարանում աշխատելուց հետո Դորիտ Բեյնիշից հետո դարձել է Իսրայելի գլխավոր դատախազ: Նրա պաշտոնավարման ընթացքում դատախազության աշխատակիցների թիվը 700-ից հասել է 1040: Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են Արբելի օրենքի գերակայության համար պայքարում խիզախությունը[2]:
2004 թվականի մայիսի 6-ին (դատական նշանակումների հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ) ընտրվել է Իսրայելի գերագույն դատարանի դատավոր: Նրա թեկնածությունն առաջ էր քաշել դատարանի նախագահ Աարոն Բարակը[3][4]:
2004 թվականի մայիսի 24-ին Արբելը դատավորներ Ռուբինշտեյնի, Էստեր Հայուտի և Սալիմ Ջուբրանի հետ միասին երդում են տվել և Իսրայելի գերագույն դատարանում զբաղեցրել իրենց պաշտոնները[5]:
2011 թվականի նոյեմբերի 10-ին Արբելը դատավորներ Միրյամ Նաորի և Սալիմ Ջուբրանի հետ միասին մերժել են Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավի շրջանային դատարանի դեմ բողոքը, և նրան մեղավոր են ճանաչել երկու բռնաբարությունների և մի շարք այլ սեռական հանցագործությունների համար[6]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականին Էդնա Էնգլանդերն ամուսնացել է Ուրի Արբելի հետ (ծն. 1940 թ.): Ուրի Արբելը եղել է զինվորական, գեներալ-լեյտենանտ: Ունեցել են երեք րեխա՝ Սաիտ (1966 թ.), Զոար (1971 թ.) և Կերեն (1974 թ.):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Биография, в «Архиве еврейских женщин» (автор: Г. Элийяху) (անգլ.)
- ↑ Юваль Йоаз (24 мая 204 года)։ «Arbel era ends at Prosecutor's Office»։ Га-арец։ Վերցված է 2012-02-27 (անգլ.)
- ↑ «Edna Arbel»։ Га-арец։ 25 апреля 2004 года։ Վերցված է 2012-02-27 (անգլ.)
- ↑ Таль Рознер։ «השופטים החדשים: ארבל, רובינשטיין, ג'ובראן וחיות» (եբրայերեն)։ Едиот Ахронот։ Արխիվացված օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 2012-02-27
- ↑ «Новые судьи Верховного суда приведены к присяге»։ 7 канал (Израиль)։ 24 Мая 2004 года։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2012-02-27
- ↑ «Зачем, когда и почему Кацав отправится в тюрьму»։ 9 канал (Израиль)։ 10 ноября 2011 года։ Արխիվացված օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 2012-02-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը Իսրայելի դատական համակարգի կառավարման պաշտոնական կայքում Archived 2012-03-31 at the Wayback Machine. (եբրայերեն)
- Կենսագրությունը «Հրեա կանանց արխիվ»-ում (հեղինակ՝ Գ. Էլեյահու) (անգլ.)