Էուգեն Ռաննետ
Էուգեն Ռաննետ էստ․՝ Eugen Rannet | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1911[1] |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 1, 1983[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Ամուսին | Vaike Rannet?[2] |
Պարգևներ և մրցանակներ |
Էուգեն (Էգոն) Ռաննետ (էստ․՝ Eugen (Egon) Rannet, նոյեմբերի 29, 1911[1], Տալլին, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1983[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և էստոնացի դրամատուրգ, արձակագիր և սցենարիստ, Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող, Էստոնիայի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էուգեն Ռաննետը ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 16-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, երկաթուղագործի ընտանիքում։ Ծննդավայրում կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես քարագործ, ներկարար, սևագործ բանվոր։ Գրել սկսել է 1940 թվականից[3]։ 1941 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկսվելուն պես կամավոր մեկնել է ռազմաճակատ և անցել է ամբողջ պատերազմը։
Զորացումից անմիջապես հետո նա սկսել է իր գրական կարիերան և գրել է մի շարք էսսեներ, պիեսներ և պատմվածքներ (հիմնականում նվիրված կոլեկտիվ և պետական տնտեսություններին), ինչպես նաև գրել է մի շարք սցենարներ որպես սցենարիստ։ 1957 թվականին գրական գործունեության մեջ մատուցած ծառայությունների համար (մասնավորապես, «Խիղճ» պիեսի ստեղծման համար) պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով։ «Խիղճ» պիեսը շատ արագ բեմադրվել է Վ. Կինգիսեպի անվան թատրոնում, որի պրեմիերայի հաջողությունից հետո այս թատրոնը բեմադրել է նրա հետագա բոլոր պիեսները, նրա հաջորդ՝ «Անառակ որդին» պիեսը, որը բեմադրվել է ԽՍՀՄ շատ թատրոնների կողմից, նույնիսկ արտասահմանում, հսկայական հաջողություն է ունեցել։ Մինչև 1980-ականների սկիզբը զբաղվել է գրական գործունեությամբ։
Մահացել է 1983 թվականի նոյեմբերի 1-ին, Տալլինում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էուգեն Ռաննետը ամուսնացել է երկու անգամ։
- Առաջին կին` Լեյդա Փուլ (1920-՞), 1944 թվականին գաղթել է Արևմտյան Եվրոպա, այնուհետև ապրել Ավստրալիայում։
- Երկրորդ կին` Վայկ Ռանետ, գրող։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորացրվելուց հետո սկսել է գրել ակնարկներ, պիեսներ, պատմվածքներ։ 1950 թվականին Վ. Կինգիսեպի անվան թատրոնում բեմադրվել է նրա «Խիղճը» պիեսը, որը նրան ճանաչում է բերել։ Գրել է մի շարք պիեսներ, որոնցից են «Անառակ որդին», «Որսագողեր», «Քրեական տանգո» և այլն։ Գրողի ստեղծագործություններում ներկայացված են էստոնական գյուղական սովորույթները։
Հեղինակել է «Արևին ու անձրևին» և «Երգի ընկեր» ֆիլմերի սցենարները։
1959 թվականից Ռաննետի պիեսները սկսել է տեղ գտնել նաև Հայաստանի տարբեր թատրոններում։
Հայկական թատրոններում բեմադրված պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անառակ որդին»` Նոր Բայազետի (Գավառ), Արտաշատի, Ստեփանակերտի. Լենինականի (Գյումրիի), Կապանի, Ապարանի, Կիրովականի (Վանաձորի) թատրոններ
- «Քրեական տանգո»` Արտաշատի, Կամոյի (Գավառի), Կապանի, Գորիսի, Ստեփանակերտի, Թբիլիսիի պետթատրոններ, Սպիտակի, Իջևանի, Նոյեմբերյանի, Արթիկի, Էջմիածնի Շամշադինի ժողովրդական թատրոններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://sisu-vana.ut.ee/ewod/r/vaikerannet
- ↑ Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 69-70
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամբողջական կենսագրություն Արխիվացված 2021-08-25 Wayback Machine
- Ամբողջական կենսագրություն
- Ամբողջական կենսագրություն
|
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1983 մահեր
- Տալլին քաղաքում մահացածներ
- Տալլինի Անտառային գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային սցենարիստներ
- Էստոնացի արձակագիրներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Էստոնիայի գրողների միության անդամներ
- Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Էստոնացի գրողներ
- Էստոնացի դրամատուրգներ