Էուգեն Ռաննետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էուգեն Ռաննետ
էստ․՝ Eugen Rannet
Ծնվել էնոյեմբերի 29, 1911(1911-11-29)[1]
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 1, 1983(1983-11-01)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիա
Մասնագիտությունհեղինակ և գրող
Պարգևներ և
մրցանակներ

Էուգեն (Էգոն) Ռաննետ (էստ․՝ Eugen (Egon) Rannet, նոյեմբերի 29, 1911(1911-11-29)[1], Տալլին, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1983(1983-11-01)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և էստոնացի դրամատուրգ, արձակագիր և սցենարիստ, Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող, Էստոնիայի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուգեն Ռաննետը ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 16-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, երկաթուղագործի ընտանիքում։ Ծննդավայրում կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես քարագործ, ներկարար, սևագործ բանվոր։ Գրել սկսել է 1940 թվականից[2]։ 1941 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկսվելուն պես կամավոր մեկնել է ռազմաճակատ և անցել է ամբողջ պատերազմը։

Զորացումից անմիջապես հետո նա սկսել է իր գրական կարիերան և գրել է մի շարք էսսեներ, պիեսներ և պատմվածքներ (հիմնականում նվիրված կոլեկտիվ և պետական ​​տնտեսություններին), ինչպես նաև գրել է մի շարք սցենարներ որպես սցենարիստ։ 1957 թվականին գրական գործունեության մեջ մատուցած ծառայությունների համար (մասնավորապես, «Խիղճ» պիեսի ստեղծման համար) պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով։ «Խիղճ» պիեսը շատ արագ բեմադրվել է Վ. Կինգիսեպի անվան թատրոնում, որի պրեմիերայի հաջողությունից հետո այս թատրոնը բեմադրել է նրա հետագա բոլոր պիեսները, նրա հաջորդ՝ «Անառակ որդին» պիեսը, որը բեմադրվել է ԽՍՀՄ շատ թատրոնների կողմից, նույնիսկ արտասահմանում, հսկայական հաջողություն է ունեցել։ Մինչև 1980-ականների սկիզբը զբաղվել է գրական գործունեությամբ։

Մահացել է 1983 թվականի նոյեմբերի 1-ին, Տալլինում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուգեն Ռաննետը ամուսնացել է երկու անգամ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորացրվելուց հետո սկսել է գրել ակնարկներ, պիեսներ, պատմվածքներ։ 1950 թվականին Վ. Կինգիսեպի անվան թատրոնում բեմադրվել է նրա «Խիղճը» պիեսը, որը նրան ճանաչում է բերել։ Գրել է մի շարք պիեսներ, որոնցից են «Անառակ որդին», «Որսագողեր», «Քրեական տանգո» և այլն։ Գրողի ստեղծագործություններում ներկայացված են էստոնական գյուղական սովորույթները։

Հեղինակել է «Արևին ու անձրևին» և «Երգի ընկեր» ֆիլմերի սցենարները։

1959 թվականից Ռաննետի պիեսները սկսել է տեղ գտնել նաև Հայաստանի տարբեր թատրոններում։

Հայկական թատրոններում բեմադրված պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անառակ որդին»` Նոր Բայազետի (Գավառ), Արտաշատի, Ստեփանակերտի. Լենինականի (Գյումրիի), Կապանի, Ապարանի, Կիրովականի (Վանաձորի) թատրոններ
  • «Քրեական տանգո»` Արտաշատի, Կամոյի (Գավառի), Կապանի, Գորիսի, Ստեփանակերտի, Թբիլիսիի պետթատրոններ, Սպիտակի, Իջևանի, Նոյեմբերյանի, Արթիկի, Էջմիածնի Շամշադինի ժողովրդական թատրոններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 69-70

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]