Էբի Դալքեմփեր
![]() | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 13, 1993[1] (31 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ | ||||||||||||||
Հասակ | 170 սանտիմետր[2] | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էբիգեյլ Լին Դալքեմփեր (անգլ.՝ Abigail Lynn Dahlkemper, մայիսի 13, 1993[1], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստուհի, «Սան Դիեգո Ուեյվ» ակումբի և ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։ 2019 թվականի աշխարհի չեմպիոն, Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոն «Ուեսթերն Նյու Յորք Ֆլեշ» (2016) և «Նորթ Կարոլինա Կուրաժ» (2018, 2019) ակումբների կազմում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողական
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2014 թվականներին խաղացել է «ՈՒԿԼԱ Բրուինզի» կազմում, որի կազմում 2013 թվականին դարձել է NCAA-ի չեմպիոն։
Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարին պայմանագիր է կնքել «Պալի Բլյուզի» հետ, որի կազմում հաղթել է Արևմտյան կոնֆերենցիայում և W-League ազգային առաջնությունում[4][5][6]։
2015 թվականի հունվարին ընտրվել է Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի դրաֆթում 3-րդ համարի ներքո «Վեստերն Նյու Յորք Ֆլեշ» ակումբի կողմից[7]։ Նա խաղացել է «Ֆլեշի» կազմում մինչև 2015 թվականի հոկտեմբերը, մինչև վարձավճարով տեղափոխվել է ավստրալական «Ադելաիդա Յունայթեդ» թիմ, որտեղ խաղացել է մինչև մրցաշրջանի ավարտը[8]։
Վերադառնալուց հետո «Ֆլեշի» կազմում դարձել է NWSL-ի չեմպիոն այն բանից հետո, երբ իր թիմը 3-2 հաշվով հաղթել է «Վաշինգտոն Սփիրիթին» 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում․ հարվածներից մեկն իրականացրել է Դալքեմփերը[9]։ 2017 թվականի հունվարին ակումբը փոխել է իր անվանումը և կոչվել «Հյուսիսային Կարոլինա Կուրաժ»։ Հետագա տարիներին «Կուրաժի» կազմում, այդ թվում նաև պաշտպանությունում հաջող խաղի շնորհիվ 2018 և 2019 թվականներին անընդմեջ նվաճել է երկու չեմպիոնական տիտղոս[10]։
2021 թվականի հունվարի 16-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»՝ կնքելով երկուսուկես տարվա պայմանագիր[11]։ Ընդհանուր առմամբ 12 խաղ է անցկացրել «Սիթիի» կազմում, իսկ յոթ ամիս անց՝ 2021 թվականի օգոստոսին, հայտարարվել է, որ նա կհեռանա այն թիմից, որի կազմում զբաղեցրել է Անգլիայի առաջնության երկրորդ տեղը[12]։
2021 թվականի օգոստոսի 29-ին վերադարձել է ԱՄՆ և տեղափոխվել «Հյուսթոն Դեշ» ակումբ, որի կազմում անցկացրել է 8 հանդիպում[13]։
2021 թվականի նոյեմբերի 22-ին դարձել է առաջին ֆուտբոլիստուհին, որը պայմանագիր է կնքել լիգայի նորեկ «Սան Դիեգո Ուեյվ» ակումբի հետ[14]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային կարիերայի վաղ փուլերում կանչվել և խաղացել է ԱՄՆ տարբեր տարիքի հավաքականներում, ներառյալ նաև օլիմպիականը (մինչև 23 տարեկան), որի հետ երկու անգամ անընդմեջ (2013 և 2014 թվականներին) հաղթել է Չորս ազգերի մրցաշարում։
2019 թվականի մայիսին ընդգրկվել է ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը[15]։ Մրցաշարում նա դարձել է հիմնական կենտրոնական պաշտպանը՝ մասնակցելով բոլոր խաղերին, իսկ ամերիկուհիները դարձել են աշխարհի չեմպիոններ։
Ամերիկյան հավաքականի կազմում 2021 թվականի ամռանը մասնակցել է Օլիմպիական խաղերին, որտեղ ամերիկուհիները նվաճել են բրոնզե մեդալներ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Դալքեմփերի մոտ հայտնաբերվել է սեպսիս հիվանդություն, որի պատճառով նա ֆուտբոլ չի խաղացել մինչև 2017 թվականի հունիսը, երբ հայտարարվել է նրա ապաքինման մասին[16]։
2021 թվականի հունվարի 5-ին ամուսնացել է ֆուտբոլիստ Ահարոն Շոնֆելդի հետ (ծնվ․՝ 1990), ում հետ սկսել էր հանդիպել 2019 թվականի մայիսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ https://www.fifa.com/womensworldcup/players/player/357572/
- ↑ https://www.collegiatewomensportsawards.com/archives/soccer
- ↑ «Pali Announces First 4 Signings». United Soccer Leagues. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Pali Wins Western Conference Championship». Pali Blues. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Blues Claim W-League Championship». Pali Blues. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Morgan Brian No. 1 Draft Pick by Houston Dash in NWSL Draft». ESPN. 2015 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Abby Dahlkemper heads to Adelaide United on season loan». The Women's Game. 2015 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Western New York Flash win 2016 NWSL Championship». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «North Carolina Courage rolls past Chicago Red Stars to win second consecutive NWSL Championship». 2019 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Oatway, Caroline. «City sign Abby Dahlkemper». www.mancity.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Abby Dahlkemper: Manchester City sign USA's World Cup-winning defender». Sky Sports. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Houston Dash acquire USWNT defender Abby Dahlkemper in a trade with North Carolina Courage | Houston Dynamo». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «San Diego Wave FC Acquires Rights to World Cup Winner and U.S. Women's National Team Player Abby Dahlkemper». NWSLSoccer.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Meet the USA's 2019 FIFA Women's World Cup Team». www.ussoccer.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «After battling back from sepsis, Abby Dahlkemper emerges as one of U.S. women's top defenders». 2017 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբի Դալքեմփեր» հոդվածին։ |
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- Ամերիկացի կին ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի պաշտպաններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ