Զվարթնոցի արծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զվարթնոցի արծիվ
Զվարթնոցի արծիվ հուշարձանը Երևան-Վաղարշապատ մայրուղու ձախ կողմում
Տեսակմշակութային արժեք
ՔանդակագործԵրվանդ Քոչար և Ռաֆայել Իսրայելյան
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրՎաղարշապատ[1]
Հասցե3 կմ աե[1]
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ4.2/19

Զվարթնոցի արծիվ, «Զվարթնոց» («Արծիվ») կոթող-ուղեցույց Հայաստանի Արմավիրի մարզում Երևան-Վաղարշապատ մայրուղու եզրին, Զվարթնոցի տաճարի հարևանությամբ։ Կառուցվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (4.2/19)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոթող-ուղեցույցը գտնվում է Երևան-Վաղարշապատ մայրուղու ձախ կողմում։ Ստեղծվել է Հայկական ԽՍՀ խճուղային ճանապարհների վարչության հանրապետության պատմական նշանակության հուշարձանների շրջակայքում ուղեցույց-կոթողներ ստեղծելու շինարարության ընթացքում[2]։ Երկու մետր բարձրությամբ բրոնզե արծվի քանդակը տեղադրված է գորշագույն վեց մետր բարձրությամբ տուֆե պատվանդանի վրա։ Քանդակը հիշեցնում է Զվարթնոցի տաճարի վրա կերտված արծվին, որը հին հայկական զինանշաններից մեկն է։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված պատվանդանի վրա վերևից ներքև խոշոր տառերով գրված է «ԶՎԱՐԹՆՈՑ»[3]։ Բրոնզե արծվի հեղինակն է Երվանդ Քոչարը[4]։

Արծվաքանդակ կոմպոզիցիայի խոշորաֆորմատ լուսանկարները գտնվում են Երվանդ Քոչարի թանգարանում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 4.2/19