Զուգընկեր (ֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուգընկեր
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և արկածային ֆիլմ
Թվական2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Անդրյուշչենկո
ՊրոդյուսերՍերգեյ Սելյանով, Վյաչեսլավ Մուրուգով և Դարյա Լեհոնի-Ֆիալկո
ԴերակատարներՍերգեյ Գարմաշ, Ալեքսանդր Պետրով, Քսենյա Լավրովա-Գլինկա, Յան Ցապնի, Յունչեն Ժուան և Ելիզավետա Արզամասովա
ԵրաժշտությունԻվան Բուրլյաև
Տևողություն95 րոպե

«Զուգընկեր» (ռուս.՝ Напарник), ռեժիսոր Ալեքսանդր Անդրյուշչենկոյի ռուսական կատակերգական ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 14-ին։

Այս ֆիլմն առաջինն է հայրենական կինեմատոգրաֆիայի պատմության մեջ, որտեղ օգտագործվել է շարժման գրավում տեխնոլոգիան։ Դրա շնորհիվ հնարավոր է եղել ստեղծել կերպարի համակարգչային մոդելը, որը բաղկացած էր դերասան Ալեքսանդր Պետրովից և Սերգեյ Գարմաշի ձայնի և դեմքի արտահայտություններից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Վլադիվոստոկ քաղաքում։ Նախկինում դատապարտված մայոր Խրոմովը հատուկ առաջադրանքով գնում է քաղաք, որպեսզի վերացնի չինական «տրիադի» առաջնորդ Վիշապին։ Ճանապարհին նա գնում է բախտագուշակի մոտ, և նրա հետ կոպիտ խոսելուց հետո վերջինս սպառնում է Խրոմովին անիծել, սակայն Խրոմովը չի հավատում այդ ամենին։ Արդյունքում անեծքը ներգործում է․ Խրոմովը փամփուշտի հարված է ստանում, և նրա հոգին տեղափոխվում է երեխայի մարմին, որի մայրը Կատյան էր (Խրոմովը ֆիլմի սկզբում խոսել է նրա հետ)։ Խրոմովը հասկանում է, որ իր մարմինը վերադարձնելու համար պետք է ավարտի առաջադրանքը՝ «զուգընկեր» վերցնելով երեխայի հայր Օլեգին։ Առաջին հերթին նրանք գերի են վերցնում Վիշապի սիրած աղջկան։ Ձեռք բերելով զոհի հասցեն՝ նրանք գնում են նավ, և թվում էր, թե նրանք պետք է բռնեն Վիշապին, բայց ամեն ինչ այլ կերպ է ընթանում։ Պարզվում է՝ Վիշապը ոչ թե հանցագործ է, այլ ընդամենը արտիստ, որը փող աշխատելու համար ամբողջ ընթացքում խաղացել է ղեկավարի դեր։

Մինչև վերջ պարզ չի դառնում, թե իրականում ով էր Վիշապը։ Օգտագործելով վերջին փորձը՝ Վիշապի հեռախոսը, Խրոմովը և Օլեգը գնում են Վիշապի փնտրտուքներով և վթարի են ենթարկվում, որն իբր կազմակերպել էր Վիշապը։ Նրանք առավոտյան արթնանում են լքված շենքում։ Ի վերջո հայտնվում է Խրոմովի նախկին հարսնացուն՝ Լյուդան, որն էլ հենց բացահայտում է ամբողջ խնդիրը․ Վիշապ գոյություն չունի, այդ կերպարը հորինել էր Լյուդան Խրոմովից վրեժխնդիր լինելու համար, քանի որ 20 տարի առաջ մայորը իր սիրելիին լքել էր հենց հարսանիքի ժամանակ։ Դրանից հետո Լյուդան կրակում է իր ոտքին և Օլեգին ստիպում վերցնել ատրճանակը։ Հայտնվում է ոստիկանությունը, և Օլեգը Խրոմովի ստիպված են լինում փախչել։ Նրանք ավտոմեքենա են գողանում, Խրոմովը նստում է ղեկի առաջ, իսկ Օլեգին գազին սեղմելու հնարավորություն է տալիս։ Հիվանդանոց ժամանելուց հետո մայորն ու երեխան հետ են փոխվում մարմիններով, և Խրոմովն արթնանում է արդեն հիվանդանոցում։ Ֆիլմի վերջում Օլեգն ու Խրոմովը դառնում են իսկական ընկերներ, իսկ Վանյան մի քանի վայրկյան նայում է նրանց, իսկ հետո շրջվում և արտաբերում «Միջուկային արմատ» արտահայտությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Գարմաշ - Խրոմով, ոստիկանության մայոր
  • Ալեքսանդր Պետրով - Խրոմովը մանկան մարմնում (շարժման գրավում)
  • Անդրեյ Նազիմով - Օլեգ, բնապահպանական ոստիկանության սպա
  • Ելիզավետա Արզամասովա - Կատյա՝ Օլեգի կինը, հոգեբան
  • Քսենիա Լավրովա-Գլինկա - Լյուդա՝ Խրոմովի նախկին սիրեցյալը
  • Յան Ցափնիկ - Լունտիկ, Վիշապ
  • Յանա Կոշկինա - Անժելա
  • Անդրեյ Զոլոտարև - լրագրող
  • Պավել Վորոժցով - պարեկ
  • Սերգեյ Բելով - պարեկ
  • Սախատ Դուրսունով - քրեական հեղինակություն
  • Եվգենի Կորյակովսկի - քրեական հեղինակություն
  • Յունչեն Ժուան - թարգմանիչ
  • Յան Գե - գուշակ
  • Ֆիլիպ Յաիցկի - խուլիգանների առաջնորդ
  • Դմիտրի Արտաև - քրեական հեղինակություն
  • Դմիտրի Քիմ - չինացի վարորդ-քիլլեր

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսերներ՝ Սերգեյ Սելյանով, Միխայել Վրուբել, Ալեքսանդր Անդրյուշենկո, Ալեքսանդր Գորոխով, Վյաչեսլավ Մուրուգով, Դարյա Լեգոնի-Ֆիալկո
  • Բեմադրող ռեժիսոր և մոնտաժի ռեժիսոր՝ Ալեքսանդր Անդրյուշենկո
  • Սցենարի հեղինակ՝ Անդրեյ Զոլոտարյով
  • Կոմպոզիտորներ՝ Իվան Բուրլյաև, Դմիտրի Նասկով
  • Բեմադրող օպերատոր՝ Միխայել Միլաշին
  • Բեմադրող նկարիչ՝ Յուրի Ֆոմենկո
  • Զգեստների դիզայներ՝ Դարյա Զոնովա
  • Դիմահարդար՝ Ալինա Նազարովա
  • Բեմի իրերի դիզայներ՝ Վասիլի Ուֆա
  • Ձայնի վերահսկողներ՝ Սերգեյ Բոլշակով, Անդրեյ Բելչիկով, Ալեքսեյ Կուզնեցով
  • Նկարահանման հրապարակի ձայնային ռեժիսոր՝ Մակար Ախպաշև
  • Մոնտաժ նկարահանման հրապարակում՝ Ալեքսեյ Սլեպով
  • Քաստինգ-տնօրեն՝ Յուլիա Մարինա
  • Ֆինանսների տնօրեն՝ Սերգեյ Դոցենկո
  • Երկրորդ ռեժիսոր՝ Քսենիա Շեդրինա
  • Steadicam-ի օպերատոր՝ Դմիտրի Բուտենկո
  • Հնարքների բեմադրիչ՝ Օլեգ Չեմոդուրով
  • Պատկերի տնօրեն՝ Դենիս Պոպով
  • Գունանկարիչ՝ Անդրեյ Մեսնյանկին
  • VFX-վերահսկողներ՝ Սերգոյ Նևշուպով, Պավել Բեզբորոդով
  • VFX-պրոդյուսերներ՝ Ալեքսանդր Գորոխով,Ալյոնա Կուչերովա
  • Կատարողական պրոդյուսեր՝ Միխայիլ Կիտաև
  • Պոստ-փրադաքշնի պրոդյուսերներ՝ Եկատերինա Լի, Անտոնինա Լի

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Վլադիվոստոկում[1] և մասամբ Մոսկվայում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ստացել է կինոքննադատների տարբեր գնահատականներ[2][3][4][5][6][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]