Զորանը` իմ ապուշ զարմիկը
Զորանը` իմ ապուշ զարմիկը իտալերեն՝ Zoran, il mio nipote scemo | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | սեպտեմբերի 3, 2013[1], հունիսի 19, 2014[2] և օգոստոսի 14, 2014[3][4] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Մատեո Օլեոտտո |
Դերակատարներ | Ջուզեպպե Բատիստոն, Ռոբերտո Չիտրան, Տեկո Սելիո[5], Սիլվեն Շոմե[5] և Պետեր Մուսևսկի[5] |
Տևողություն | 103 րոպե |
«Զորանը` իմ ապուշ զարմիկը» (իտալերեն՝ Zoran, il mio nipote scemo), 2013 թվականին ռեժիսոր Մատտեո Օլեոտտոյի նկարահանած իտալա-սլովենական կինոկատակերգություն[6]։ Ցուցադրվել է Վենետիկի 70-րդ կինոփառատոնի ժամանակ[7]։
2014 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» անվանակարգում[8]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնալուծված սրիկա Պաոլոն ապրում է Իտալիայի Գորիցա գավառի փոքրիկ քաղաքում, որը սահմանակից է Սլովենիային։ Նրա նախկին կինն ու կնոջ նոր ամուսինը յուրաքանչյուր կիրակի Պաոլոյին ճաշի են հրավիրում, քանի որ նրա ապրուստի պայմանները վատ են։ Սահմանից այն կողմ բնակվող մորաքրոջ մահից հետո Պաոլոն տեղեկանում է, որ ինքը Զորան անունով զարմիկ ունի։ Նա զգում է, որ ճակատագրական մի բան կլինի, եթե ինքը Զորանին ընդունի և գրանցի Շոտլանդիայի բաց մրցաշարի համար։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջուզեպպե Բատտիստոն` Պաոլո Բրեսան
- Տեկո Չելիո`Գուստինո
- Ռոկ Պրաշնիկար` Զորան
- Ռոբերտ Չիտրան` Ալֆիո
- Մարյուտա Սլամիչ` Ստեֆանիա
- Ռիկարդո Մարանցանա` Էռնեստո
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հանդիսատեսի մրցանակ, FEDIC-ի մրցանակ, FEDEORA-ի ժյուրիի Հատուկ հիշատակում, Լավագույն դերասան, «Որակի պիտակ» մրցանակ, Քննադատների շաբաթ, Վենետիկի միջազգային կինոփառատոն, Իտալիա, 2013
- Լավագույն համարտադրություն, լավագույն նկարչական ձևավորում, Սլովենական կինոյի փառատոն, Սլովենիա, 2013
- Հանդիսատեսի մրցանակ, Տարրագոնայի Rec կինոփառատոն, Իսպանիա, 2013
- Երիտասարդական ժյուրիի մրցանակ, Սոֆիայի միջազգային կինոփառատոն, Բուլղարիա, 2014
- Հանդիսատեսի մրցանակ, Իտալական կինոյի փառատոն, Պորտուգալիա, 2014
- Մարիո Վերդոնեի մրցանակ, Լեչեի եվրոպական կինոյի փառատոն, Իտալիա, 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 5,0 5,1 5,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Jay Weissberg (հոկտեմբերի 2, 2013)։ «Review: ‘Zoran, My Nephew the Idiot’»։ Variety։ Վերցված է ապրիլի 13, 2014
- ↑ Ilaria Rebecchi (սեպտեմբերի 6, 2013)։ «Venezia 70 – "Zoran, il mio nipote scemo": un esordio dal Nord-Est tra calici, freccette ed applausi»։ La Repubblica։ Վերցված է ապրիլի 13, 2014
- ↑ «Զորանը՝ իմ ապուշ ազգականը»։ www.gaiff.am։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-13-ին։ Վերցված է 2016-07-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Զորանը` իմ ապուշ զարմիկը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|