Զոյա Ֆյոդորովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զոյա Ֆյոդորովա
Станица Дальняя кадр 3.jpg
Ծննդյան թիվ՝1907(1907)
Ծննդավայր՝Պետերբուրգ
Վախճանի թիվ՝1981, դեկտեմբերի 11
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն՝ռուս
Քաղաքացիություն՝Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն՝դերասանուհի
Պարգևներ՝Ստալինյան մրցանակ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, «Աշխատանքի վետերան» մեդալ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
IMDb։ID 0299540

Զոյա Ալեքսեեվնա Ֆյոդորովա (8[21] դեկտեմբեր, 1907 թիվ[1] , Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն — 11 դեկտեմբեր, 1981 թիվ, Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական կինոդերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1965 թ.), Ստալինյան մրցանակի երկրորդ աստիճանի կրկնակի դափնեկիր (1941 թ., 1942 թ.): Դերասանուհի Վիկտորիա Ֆյոդորովայի մայրը:

Նկարահանվել է «Ընկերուհիներ» (1935 թ.), «Երաժշտական պատմություն» (1940 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թ.), «Ռազմաճակատի ընկերուհիները» (1942 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ), «Ամուսնություն» (1944 թ.), «Ամառն անցավ» (1962 թ.), «Հարսանիք Մալինովկայում» (1967 թ.), «Մոսկվան չի հավատում արցունքների» (1979 թ.) և այլն: 1946 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է (25 տարով դատապարտվել է ազատազրկման լրտեսության համար) և մինչև 1955 թվականի փետրվարը եղել է Վլադիմիրի բանտում: Մահացել է 1981 թվականի վերջին, իր տանը, անհայտ հանգամանքներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյան ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 21-ին[1] Պետերբուրգում, աշխատավորի և տնային տնտեսուհու ընտանիքում:

1918 թվականին ընտանիքը եկել է Մոսկվա, որտեղ Զոյայի հորը առաջարկվել է աշխատել ղեկավար Կրեմլի անձնագրային գրասենյակում: Դպրոցական տարիներին զբաղվել է դրամատիկական խմբակում և երազել է դառնալ դերասանուհի, այդուհանդերձ, ծնողների պնդմամբ, դպրոցն ավարտելուց հետո սկսել է աշխատել Պետական ապահովագրությունում՝ որպես հաշվորդուհի:

1928 թվականին Զոյա Ֆյոդորովան մտել է թատերական ուսումնարան, որը ղեկավարում էր Յուրի Զավադսկին, իսկ դրա փակումից հետո շարունակել է ուսումը մոսկովյան ռևոլյուցիոն թատերական ուսումնարաում, որն էլ ավարտել է 1934 թվականին: Ուսանողական տարիներին նրա ամուսինը եղել է Լեոնիդ Վեյցլերը (1906—1965 թթ.), ավելի ուշ հայտնի դարձած թատրոնի դերասան՝ մինչև կյանքի վերջն աշխատած Տագանկայի թատրոնում: 1934 թվականին Զոյան ամուսնացել է կինոօպերատոր Վլադիմիր Ռապոպորտի հետ, որոնց ամուսնությունը տևեց մինչև 1939 թվականը: Ռապոպորտից բաժանվելուց հետո հանդիպել է օդաչու Իվան Կլեշյովի հետ, որը զոհվել է 1942 թվականին[2]:

Ուսանողական տարիներին Զոյան նկարահանվել է «Հանդիպակած» ֆիլմում (1932 թ.), բայց և այնպես, նրա դերը ներառված չէ նկարի վերջնական տարբերակում: Դրա համար էլ դերասանուհու պաշտոնական դեբյուտը համարվում է «Հարմոն» ֆիլմը (1934 թ.):

Զոյա Ֆյոդորովայի համամիութենական հայտնիությունը եկել է 1936 թվականին «Ընկերուհիներ» ֆիլմում իր գլխավոր դերերից մեկի կատարումից հետո: Նույնիսկ 1938 թվականին հոր ձերբակալությունը, խաբեության մեղադրանքով, չի կարողացել վնասել դերասանուհու փայլուն կարիերային. նա շարունակել է ֆիլմերում խաղալ գլխավոր դերեր:

1945 թվականին Զոյան ծանոթացել է ամերիկացի դիվանագետ Ջեքս Թեյթի հետ, որից էլ 1946 թվականի հունվարի 13-ին ծնվել է դուստրը՝ Վիկտորիան (այդ ժամանակ Թեյթը արդեն հեռացել էր ԽՍՀՄ-ից): Փորձելով ծածկել օտարերկրացուց երեխայի ծնունդը, Զոյան շտապորեն ամուսնանում է կոմպոզիտոր Ալեքսանդր Րյազանովի հետ, որի նվագախումը հանդես է եկել 1940-ական թվականների սկզբին:

Միայն 1946 թվականի դեկտեմբերի 27-ին Զոյան ձերբակալվել է և Լյուբյանկայում ու Լեֆորտովոյի բանտում նախնական կալանքից հետո 25 տարով դատապարտվել է ուժեղացված ռեժիմով ճամբարների՝ լրտեսության համար (Վլադիմիրի բանտում ազատազրկման փոխարեն): Զոյա Ֆյոդորովայի քույր Ալեքսանդրիան դատապարտվել է ցմահ ազատազրկման երեխաների հետ. քույր Մարիան՝ մինչև 10 տարվա աշխատանքային պարտադիր ճամբար Վորկուտայի աղյուսի գործարանում:

1947 թվականից նրա աղջիկ Վիկտորիան ապրել է աքսորվայրում՝ Ղազախստանի հյուսիսում գտնվող Պոլուդինո գյուղում, մորաքրույր Ալեքսանդրիայի և նրա երեխաներ Նինայի և Յուրայի հետ:

Զոյա Ֆյոդորովան ազատություն է ստացել միայն 1955 թվականին, քաղաքական հիմքերով դատապարտյալների զանգվածային ռեաբիլիտացիայից հետո: 1955 թվականի փետրվարի 23-ին Զոյան վերամիավորվում է աղջկա՝ Վիկտորիայի հետ և արագ վերադառնում կինո:

1960 և 1970-ական թվականներին նա շարունակում է նկարահանվել, հիմանականում փոքր, բնորոշ դերերում: 1976 թ.-ին դերասանուհուն թույլատրվել է այցելել ԱՄՆ, որտեղ նա նորից հանդիպել է Ջեքսոն Թեյթին: Թեյթի մահից հետո, 1978 թ.-ին նա ևս 2 անգամ այցելել է ԱՄՆ՝ աղջկա մոտ, իսկ դրանից հետո սկսել է հավաքել փաստաթղթերը իր մշտական բնակության համար:

Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ից հետո Զոյան սպանվել է իր երեքսենյականոց բնակարանում (տուն № 243, Կուտուզովսկու պողոտայի 4/2) գերմանական Սաուեր հրացանից գլխի հետևի մասում ստացած կրակոցից: Սպանությունը մինչև վերջ բացահայտված չէ[3]: Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1932  թ.— Հանդիպակած — Չուտոչկինի կինը
  • 1934 թ.— Հարմոն — Մարուսենկա
  • 1935 թ.— Օդաչուները — բուժքույր
  • 1935 թ.— Ընկերուհիները — Զոյա
  • 1936 թ.— Ամուսնություն — Դունյաշա
  • 1937 թ.— Հանքափորները
  • 1937 թ.— Մեծ թևեր (արգելված)
  • 1937 թ.— Սահմանին — Վարվարա Վլասովա, Ստեփանիդայի աղջիկը
  • 1937 -1939 թթ.— Մեծ քաղաքացին — Նադյա Կոլեսնիկովա
  • 1938 թ.— Կրակե տարիներ
  • 1938 թ.— Ատրճանակով մարդը — Կատյա Շադրինա
  • 1939 թ.— Գիշերը սեպտեմբերին
  • 1939 թ.— Հեռավոր գյուղը — Դարյա Միխայլովա Գորկունովա
  • 1940 թ.— Երաժշտական պատմություն — Կլավա Բելկինա, ավտոպարկի դիսպետչեր
  • 1940 թ.— Վաթսուն օր
  • 1940 թ.— Ճանապարհներին
  • 1941 թ.— Հայրենասերը
  • 1941 թ.— Ռազմաճակատի ընկերուհիները — Նատաշա
  • 1944 թ.— Իվան Նիկուլին — Մարուսյա Կրյուկովա
  • 1944 թ.— Հարսանիքնորահարս Դաշա
  • 1956 թ.— Սեփական ձեռքերով
  • 1956 թ.— Մեղրամիս — Լիզավետա Ֆյոդորովնա, խոհարարուհի
  • 1956 թ.— Աղջիկը և կոկորդիլոսը — Նադեժդա Ֆեդետովնա
  • 1957 թ.— Պոետը — պոետ Տարասովայի մայրը
  • 1957 թ.— Լենինգրադի սիմֆոնիան
  • 1957 թ.— Աղջիկ առանց հասցեի — Կոմարինսկի
  • 1957 թ.— Գիշերային պարեկ — Մարֆա Պոտապովնա, Նեժուկի կինը
  • 1957 թ.— Ըմբիշը և ծաղրածուն
  • 1958 թ.— «Առեղծվածային» գործ — Իգոր Պերեսվետովայի մայրը
  • 1958 թ.— Փեսացուն այլ աշխարհից — գլխավոր բժիշկ
  • 1958 թ.— Ընկերը — մորաքույր Նատաշա
  • 1959 թ.— Մեր քաղաքում
  • 1959 թ.— Ես Ձեզ գրում եմ
  • 1961 թ.— Սիրտը չի ներում — Դոմնա Եգորովնա
  • 1961 թ.— Մեծ երեխաներ — Կարալյովա
  • 1961 թ.— Կարմիր սահնակներ — տնային դաստիարակչուհի
  • 1962 թ.— Տասնվեցերորդ գարունը

Հնչյունավորած մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1941 թ.)- «Երաժշտական պատմություն» (1940 թ.) ֆիլմում Կլավիայի դերի կատարման համար
  • Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1942 թ.)- «Ռազմաճակատի ընկերուհիները» (1941 թ.) ֆիլմում Նատաշայի դերի կատարման համար
  • ՌԽՖՍՀ վաստակավոր դերասանուհի (1965 թ.)
  • Աշխատանքային կարմիր դրոշի օրդեն (1939 թ.)- «Սահմանին» (1938 թ.) ֆիլմում Վարվարա Կորնեևա Վլասովայի դերի կատարման համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]