Մեղրամիս (ֆիլմ, 1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղրամիս
ռուս.՝ Медовый месяц
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆադեժդա Կոշևարովա
Սցենարի հեղինակԿլիմենտի Մինց և Եվգենի Պոմեշչիկով
ԴերակատարներԼյուդմիլա Կասատկինա, Պավել Կադոչնիկով, Տատյանա Պանկովա, Պավել Սուխանով, Զոյա Ֆյոդորովա, Սերգեյ Ֆիլիպով, Պյոտր Լոբանով, Եկատերինա Սավինովա, Տատյանա Պելտցեր, Վալենտին Աբրամով, Անատոլի Աբրամով, Զոյա Պավլովնա, Կիրիլ Լավրով, Լյուդմիլա Մակարովա, Լյուբով Մալինովսկայա և Վադիմ Մեդվեդև
ՕպերատորԱնատոլի Նազարով
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ԿինոընկերությունԼենֆիլմ
IMDbID 0049489

«Մեղրամիս» (ռուս.՝ «Медовый месяц»), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Նադեժդա Կոշեվերովան[1][2] «Լենֆիլմ» կինոստուդիայում 1956 թվականին։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1956 թվականի դեկտեմբերի 10-ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական ինստիտուտի շրջանավարտ Լյուդմիլան, ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է ուղարկվում ծայրագավառ, բայց ցանկանալով մնալ հայրենի Լենինգրադում, ամուսնանում է լենինգրադցի Ալեքսեյի հետ, որը կամուրջ կառուցմամբ զբաղվող ինժեներ է։ Եվ եթե Ալեքսեյը սիրում է Լյուդմիլային, ապա վերջինիս համար այդ ամուսնությունը բացառապես հաշվարկով է։ Սակայն Ալեքսեյին ուղարկում են Սիբիր՝ մասնակցելու շինարարության, և Լյուդան՝ որպես նրա կին, ստիպված է լինում գնալ ամուսնու հետ։

Սիբիրում նրանց սպասվում է բավականին անսովոր մեղրամիս։ Պարզվում է, որ Լյուդմիլան բավականին կամակոր է, բացարձակապես պատրաստ չէ ընտանեկան կյանքին, մանավանդ էքստրեմալ պայմաններում։ Եվ քանի որ ամուսնությունը, ինչպես պարզվում է, կեղծ էր, երիտասարդները միասին չեն ապրում։ Նորաթուխ բժշկի համար ամեն ինչ բարեհաջող չի դասավորվում նաև աշխատավայրում։

Շինհրապարակում դժվար կյանքը ամրապնդում է ոչ միայն Լյուդմիլայի բնավորությունը, այլև նորապսակների հարաբերությունները։ Նրանք սովորում են կարևոր և պատասխանատու որոշումներ կայացնել ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում։

Ի վերջո, Ալեքսեյն ու Լյուդմիլան հասկանում են, որ սիրում են միմյանց։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուդմիլա Կասատկինա – Լյուդմիլա Իվանովնա Օդինցովա-Ռիբալչենկո
  • Պավել Կադոչնիկով – Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռիբալչենկո
  • Տատյանա Պանկովա – Աննա Տերենտևնա, Լյուդայի հորաքույրը
  • Պավել Սուխանով – Իվան Տերենտևիչ, Լյուդայի հայրը
  • Զոյա ՖեոդորովաԵլիզավետա Ֆեոդորովնա, խոհարար
  • Սերգեյ Ֆիլիպով – լաստանավորդ Ֆեդորով
  • Պյոտր Լոբանով – Սորոկին, ճաշարանի վարիչ
  • Եկատերինա Սավինովա – Զոյա, կոմերիտական կազմակերպության քարտուղար
  • Տատյանա Պելտցեր – Վերա Արկադևնա, բուժքույր
  • Վալենտին Աբրամով – Ալեքսանդր Միխայլովիչ, շինարարության ղեկավար

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Աբրամով – Շանդորենկո, հաշվապահ
  • Զոյա Ալեքսանդրովա – քարտուղար
  • Լյուդմիլա Լյուլկո – ՌԽՖՍՀ ժողկոմի գլխավոր խորհրդի գլխավոր կոմիտեից եկած անձ
  • Կիրիլ Լավրով – Կիրիլ Դրոզդով, բժշկական ինստիտուտի շրջանավարտ
  • Լյուդմիլա Մակարովա – բժշկական ինստիտուտի շրջանավարտ
  • Լյուբով Մալինովսկայա – զոդող
  • Ալեքսանդրա Մատվեևա – Կլավա Պետրովա, Միտյայի մայրը
  • Վադիմ Մեդվեդև – Պետյա, ուսանող
  • Ալեքսեյ Ռոզանով – Շանդոր, հունգարացի, Լյուդմիլայի երկրպագուն (լուսագրերում նշված չէ)
  • Իգոր Բելսկի – ուսանող պարահանդեսում
  • Ալբինա Մատվեևա
  • Վլադիմիր Վոլչիկ – վարորդ (լուսագրերում նշված չէ)
  • Նիկոլայ Կուզմին – Դյոմին, վնասված ձեռքով աշխատող (լուսագրերում նշված չէ)
  • Վլադիմիր Կուրկով – ուսանող (լուսագրերում նշված չէ)
  • Վասիլի Տոպորկով – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Նիկոլայ Տրոֆիմով – վարորդ (լուսագրերում նշված չէ)
  • Արկադի Տրուսով – Կոնկին, բրիգադիր (լուսագրերում նշված չէ)
  • Եվգենի Շուտով – շագանակագույն բաճկոնով ուսանող (լուսագրերում նշված չէ)
  • Հերման Լուպեկին – գնորդ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Կլիմենտի Մինց, Եվգենի Պոմեշչիկով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Նադեժդա Կոշեվերովա
  • Օպերատոր՝ Անատոլի Նազարով
  • Նկարիչներ՝ Աբրամ Վեկսլեր, Սեմյոն Մանդել
  • Կոմպոզիտոր՝ Մովսես Վայնբերգ
  • Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Բեքեր
  • Մոնտաժող՝ Ելենա Միրոնովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Վլադիմիր Բեզպրոզվաննի

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Մոիսեյ Իոֆևը նշել է ֆիլմի տարբերությունները Ն. Կոշեվերովայի «Վագրեր վարժեցնողը» նախորդ աշխատանքից. «Մեղրամիսը», ըստ մտահղացման, պետք է դառնար ավելի համեստ, բայց նաև ավելի սրտառուչ ստեղծագործություն։ Բայց ստացվել է հակառակը. այն պակաս հետաքրքիր է և պակաս համոզիչ»[4]։ Նա կարծում էր, որ «դերասանի հետ աշխատանքի մեթոդը և էկրանին մարդուն ցուցադրելու մեթոդը, որն ընդունել է Կոշեվերովան, չեն արդարացնում իրենց ոչ սցենարի, ոչ Կասատկինայի, ոչ Կադոչնիկովի նկատմամբ»[5]։

Կինոգետ Ռոստիսլավ Յուրենևը ֆիլմի մասին ասել է․ «Կ.Մինցի և է. Պոմեշչիկովի սցենարը, որը հիմնված է երիտասարդ ամուսինների վեճի և հաշտվելու ավանդական իրավիճակի վրա, որոնք տարբերվում են աշխատանքի վերաբերյալ իրենց տեսակետներով, լուծվել է չափազանց ծանոթ, եթե չասենք՝ սովորական ձևով։ Ն. Կոշեվերովայի և Ա. Իվանովսկու ռեժիսուրան խամրած էր, գունատ»[6]։

Վ. Բորովկովը կարծում էր, որ «այս ֆիլմը կրում էր իր ժամանակի արվեստի զարգացման այլ, ոչ թե «Վարժեցնողի» միտումների կնիքը՝ կապված իլյուստրացիաների հետ, երբ խնդիրը միայն նշվում էր և ստանում որոշակի միանշանակ գնահատական»։ Դերասանական աշխատանքին նա տվել է հետևյալ գնահատականը․ «Կասատկինան իր երկրորդ դերում փորձեց վերափոխել մոլորված, բայց վերադաստիարակված հերոսուհու արդեն ծանոթ կերպարը։ Կադոչնիկովի համար, ինչպես պարզվեց, բավականին դժվար էր հաղթահարել իր տարիքային անհամապատասխանությունը կերպարի տվյալներին։ Ոչ մեկը, ոչ էլ մյուս դերակատարը չկարողացան կոտրել հինավուրց վոդևիլային սխեմայի քարացածությունը, որը համեմված էր ֆելիետոնային արդիականությամբ։ Դրվագների մեծ մասում նրանք հուզականորեն անարտահայտիչ են և խամրած՝ իրավիճակների լարված հումորը փոխանցելու իրենց փորձերում։ Կատակերգությունից քիչ բան է բաժին հասել տաղանդավոր կատակերգական դերասաններ Պելտցերին, Ֆիլիպովին, Սուխանովին»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. К столетию Павла Кадочникова в Петербурге открыта мемориальная выставка
  2. В Петербурге открылась выставка к столетию Павла Кадочникова
  3. «Медовый месяц». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  4. Иофьев, 1957, էջ 105
  5. Иофьев, 1957, էջ 106
  6. Юренев, 1964, էջ 474
  7. Боровков, 1978, էջ 73—74

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рудницкий К. Красота и красивость. О фильме «Медовый месяц» // Советская Россия. — 1956.
  • Иофьев М. Фабула без психологии // Искусство кино. — 1957. — № 2. — С. 104—106.
  • Юренев Р.Н. Советская кинокомедия. — М.: Наука, 1964. — С. 474. — 537 с.
  • Боровков В. Надежда Кошеверова // 20 режиссёрских биографий / Сост. Р.Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 66—81. — 408 с.
  • Фёдоров А.В. Тысяча и один самый кассовый советский фильм: мнения кинокритиков и зрителей. — М.: ОД «Информация для всех», 2021. — С. 494—495. — 1134 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Медовый месяц»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  • ««Медовый месяц»». Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  • ««Медовый месяц»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  • ««Медовый месяц»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  • ««Медовый месяц»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  • ««Медовый месяц»». Телеканал «Дом Кино». Первый канал. Всемирная сеть. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  • ««Медовый месяц»». Государственный интернет-канал «Россия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.