Զոման
Արտաքին տեսք
| Զոման | |
|---|---|
| Քիմիական բանաձև | C₇H₁₆FO₂ |
| Մոլային զանգված | 3,0E−25 կգ[1] գ/մոլ |
| Խտություն | 1,0131 g/cm³ գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | −80 °C °C |
| Եռման ջերմաստիճան | մոտ 190 °C °C |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 96-64-0 |
| PubChem | 7305 |
| SMILES | CC(C(C)(C)C)OP(=O)(C)F |
| ChEBI | 7032 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Զոման, նյարդալուծանքային թունավոր նյութ, մեթիլֆոսֆոնաթթվի պինակոլինային էսթեր։ Անգույն, քիչ ցնդող հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 42 °C (0,2 մմ սնդ․ սյուն), խտությունը՝ 1040 կգ/մ³։ Զոման սահմանափակ է լուծվում ջրում, օրգանական լուծիչներում՝ անսահմանափակ։ Հիդրոլիզվում է ջրով (շատ դանդաղ), թթուների, հիմքերի և ամինների ջրային լուծույթներով (զգալիորեն արագ)՝ առաջացնելով ոչ թունավոր նյութեր։ Մաշկի վրա ընկնելիս առաջացնում է ընդհանուր թունավորում։ Մահացու քանակությունը օդում՝ 0,02 մգհ ազդեցության մեկ րոպեի ընթացքում։ Պաշտպանվում են հակագազով և պաշտպանական հագուստով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 701)։ |