Զոի Սագ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Զոի Սագ Zoe Elizabeth Sugg | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1990 |
Ծննդավայր | Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Գրական անուն | Zoella |
Մասնագիտություն | բանաստեղծ, դերասանուհի, բլոգեր |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | Անգլիացի |
Քաղաքացիություն | Անգլիացի |
Կրթություն | Corsham դպրոց |
Պարգևներ | |
Կայք | zoella.co.uk |
Zoe Sugg Վիքիպահեստում |
Զոի "Զոելլա" Էլիզաբեթ Սագ (անգլ.՝ Zoё Elizabeth Sugg, մարտի 28, 1990, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ինտերնետ աստղ, ավելի հայտնի է Զոելլա կեղծանունով։ Նրա դեբյուտային գիրքն՝ "Աղջիկն օՆլայն" լույս տեսավ 2014 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոին մեծացել է Լակոկում, ՈՒոլթշիրում, որտեղ սովորում էր "The Corsham School" միջնակարգ դպրոցում և արվեստի քոլեջում։ Նա ունի փոքր եղբայր՝ Ջո Սագ, ՅուԹուբում ավելի հայտնի " ThatcherJoe" անունով։ Հիմա բնակվում է Բրայթոնում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոին հարաբերությունների մեջ է Ալֆի Դեյսի հետ, ավելի հայտնի որպես "PointlessBlog": Նրա լավ ընկերներն են Կասպար Լին, Լուիզ Պենտլանդը, Նաոմի Սմարտը, Տանյա Բյորը, Ջիմ Չապմանը, Թրոյ Սիվանը, Քոննոր Ֆրանթան, Մարկուս Բաթլերը և Թայլեր Օքլին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-ի փետրվարին Զոին աշխատում էր որպես ստաժոր դիզայներական ընկերությունում, երբ ստեղծեց իր Զոելլա բլոգը։ Այդ տարվա վերջին նա արդեն ուներ 1000 հետևորդ ՅուԹուբում։ 2014 թվականի մարտին նա արդեն ուներ 140 միլլիոն դիտում իր ալիքում։ 2015 թվականի տվյալներով Զոին ուներ 540 միլլիոն դիտում։
2014 թվականին Զոին թողարկեց կոսմետիկ ապրանքներ «Zoella Beauty» անունով։ Այդ թվականի նոյեմբերին էլ թողարկվեց նրա գիրքը "Աղջիկ Օնլայն": Գրքի շարունակությունը թողարկվեց 2015 թվականի հոկտեմբերի 20-ին "Աղջիկ Օնլայն . Շրջագայության մեջ" անունով։ 2016 թվականի հուլիսի 8-ին նա հայտարարեց իր նոր գրքի թողարկվելու մասին։
2015 թվականին Զոելլան թողարկեց իր կոսմետիկ ապրանքների 2 մասը, որը նույնպես կոչվում էր «Zoella Beauty»: 2016 թվականի մայիսin էլ դուրս եկավ 3 մասը, որը կոչվեց «Zoella Beauty» "Քաղցր Ոգեշնչում":
YouTube
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի սկզբում նրա ալիքը կոչվում էր «zoella280390»: Նա պատմում էր նորաձևության, գեղեցկության և իր կարծիքն էր հայտնում տարբեր կոսմետիկ ապրանքների և հագուստի մասին։ Նրա երկրորդ ալիքը՝ MoreZoella իր մեջ պարունակում էր բլոգներ, որտեղ նա պատմում և ցույց է տալիս, թե ինչ է ինքն անում, ինչ է ուտում և այլն։ Նա «Style Haulnetwork»-ի բաժանորդ է և ներկայացված է եղել Դոմինիկ Սմելեսի կողմից «Gleam Futures»-ի ժամանակ։
2013 թվականին Զոիի մասին գրվում է The Telegraph ամսագրում, որպես ամենից ազդեցիկ բրիտանացին Թվիթերում։ 2015-ի դեկտեմբերին Զոին ուներ ավելի քան 9.9 միլլիոն հետևորդ և ավելի քան 663 միլլիոն դիտում։ Նրա երկրորդ ալիքը՝ «MoreZoella» ունի ավելի քան 4. 6 միլլիոն հետևորդ և 599 միլլիոն դիտում։ Այս պահին նրա ալիքում կա ավելի քան 11.8 միլիոն հետևորդ։
Նա ունի 8.9 միլիոն հետևորդ Թվիթերում և 11.1 միլիոն Ինտագրամում։
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Զոելլան հաղթեց " Cosmopolitan" մրցանակը որպես " Գեղեցկության Մասին Լավագույն Բլոգ" : Հաջորդ տարում նա հաղթեց որպես " Լավագույն Բյութի Բլոգեր" : 2013 և 2014 թվականներին նա առաջադրվեց որպես " Լավագույն Բրիտանական Վլոգեր" " Radio 1 Teen Award" -ի ժամանակ։ 2014 թվականին նա հաղթեց " Ամենից սիրելի բրիտանական բլոգեր" մրցանակը " Nickelodeon Kids' Choice Award" -ի ժամանակ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն Անվանում | Օրիգինալ Անվանում | Դեր |
---|---|---|---|
2014 | Ազատ Կանայք | Loose Women | խաղում է ինքն իրեն |
2014 | Այսօր Առավոտյան | This Morning | խաղում է ինքն իրեն |
2015 | Բրիտանիայի լավագույն խոհարար | The Great British Bake Off | խաղում է ինքն իրեն |
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոին՝ Ջո Սագի մեծ քույրն է, ով նույնպես Յութուբյանյան աստղ է՝ ThatcherJoe անունով[1]։ Զոին մեծացել է Լակոկ, Ուիլտշիրում, որտեղ այցելել է «The Corsham» դպրոցը և արվեստի քոլեջը։ Այս պահի դրությամբ ապրում է Բրայթոնում[1][2][3][4]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սագը մասնակից է եղել 2014 թվականի "Գիտեն որ Ամանոր է" բարեգործական երգի ձայնագրմանը[5][6][7]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսին Սագը մասնակցել է Loose Women հեռուստաշոուին[8][9]։ Նա նաև մասնակցել է This Morning-ին[10][11]։ 2015 թվականին մասնակցելու է The Great British Bake Off ծրագրին՝ բարեգործական նպատակներով[12][13]։
Արդեն 2014 թվականից Զոին ունեցավ իր «Zoella Beauty» բրենդը[14][14][15][15][16][17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Woods, Judith (2014 թ․ ապրիլի 3). «Zoella: The squeaky clean big sister no teen should be without». The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Ford, Jonathan (2014 թ․ հուլիսի 18). «Lunch with the FT: Zoella». Financial Times. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Edmonds, Lizzie (2014 թ․ ապրիլի 26). «Video bloggers taking internet by storm and earn £20, 000 a MONTH for posts». The Daily Mail. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Sheffield, Emily (2014 թ․ նոյեմբերի 6). «Zoella: Queen Of The Haul». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11–ին-ին.
- ↑ Petridis, Alexis (2014 թ․ նոյեմբերի 16). «Do They Know It's Christmas review – in tune with non-musical times». The Guardian. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1–ին-ին.
- ↑ Butterly, Amelia (2014 թ․ նոյեմբերի 16). «Zoella talks 'surreal' experience of singing with Band Aid 30». BBC Newsbeat. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1–ին-ին.
- ↑ Pocklington, Rebecca (2014 թ․ նոյեմբերի 17). «Who's who in Band Aid 30? One Direction, Bono, vloggers and more». The Mirror. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1–ին-ին.
- ↑ Wood, Lucy (2014 թ․ հունիսի 21). «Zoella looks very lovely as she appears on Loose Women to try and explain the world of YouTube to Katie Price». Sugarscape.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Shenton, Zoe (2014 թ․ հունիսի 20). «Recap: Katie Price co-hosts Loose Women - all the gossip as it happened». Daily Mirror. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ White, Julia (2014 թ․ հուլիսի 10). «This Morning Spell Youtuber Zoella's Name Wrong, Twitter Goes Ballistic». Yahoo.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «This Morning: Beauty and fashion vlogger Zoella on overcoming anxiety». STV. 2014 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Baird, Dugald (2015 թ․ փետրվարի 3). «YouTube star Zoella joins BBC's Comic Relief Bake Off». The Guardian. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Doran, Sarah (2015 թ․ փետրվարի 12). «Who is Zoella and why is she baking off for Comic Relief?». RadioTimes. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 14,0 14,1 Gale, Hannah (2014 թ․ սեպտեմբերի 29). «YouTube star Zoella's beauty collection is a sell-out». The Metro. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29–ին-ին.
- ↑ 15,0 15,1 Vince, Jessica (2014 թ․ սեպտեմբերի 26). «Zoella Talks Us Through Her First Ever Beauty Range At Gorgeously Girlie Launch Party». Grazia. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29–ին-ին.
- ↑ London, Bianca; Cliff, Martha (2014 թ․ սեպտեմբերի 28). «The teenage vloggers with millions of fans set to conquer the world». The Daily Mail. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29–ին-ին.
- ↑ Young, Katy (2014 թ․ սեպտեմբերի 29). «Zoella's bath and body products created to ease camera nerves». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30–ին-ին.
- ↑ «YouTube sensation's beauty range success». The Argus. 2014 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30–ին-ին.