Զինվորական գերեզմանատուն № 2 (Օժեննա)
Զինվորական գերեզմանատուն № 2 | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Օժեննա |
Երկիր | ![]() |
Առաջին հիշատակում | 1914 |
Զինվորական գերեզմանատուն № 2 (Օժեննա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 2 - Ożenna), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Օժեննա գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են Ռուսական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանատունը հիմնվել է 1914 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով։ Այն իրենից ներկայացնում է մեկ ընդհանուր եղբայրական գերեզման, որտեղ հուղարկավորել են շուրջ 130 Ռուսական բանակի զինծառայողներ (ըստ գերեզմանաքարի արձանագրության նշված է 150 թիվը[1]), ովքեր նահատակվել են 1914 թվականի նոյեմբերի 27-ին։
Զինվորական գերեզմանատուն № 2-ը գտնվում է Չերեմխի լեռան լանջերին՝ դժվարամատչելի մի վայրում։ Ներկայից դրությամբ գերեզմանը գտնվում է ոչ բարվոք վիճակում։ 2011 թվականին եղբայրական գերեզմանոցի տարածքը մաքրվեց մացառուտներից և բոլորեքյան ցանկապատ անցկացվեց։
Գերեզմանատան տարածքը կազմում է 25 քառակուսի մետր։
Զինվորական գերեզմանատուն № 1-ում այսօր պահպանվում է նաև քարե բնօրինակ ցուցանակը, որի վրա կա գերմաներեն գրություն.
![]() |
«AUF DEM FELDE DER EHNE GEFALLENE 130 RUSSISCHE KRIEGER» - Փառքի դաշտում ընկել են 130 ռուսական զինվորներ
|
![]() |
Գերեզմանատնից հարյուր մետր հեռավորության վրա գտնվուևմ է մեկ այլ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների զինվորական գերեզմանատուն, , որտեղ կրկին պատերազմի զոհ դարձաձ Ռուսական բանակի զինվորների աճյուններն են ամփոփված։
Մոտակայքում է նաև Զինվորական գերեզմանատուն № 3 (Օժեննա) գերեզմանատունը, որտեղ ամփոփված են ավստրիացի և ռուս զինվորների աճյունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jerzy Drogomir: Polegli w Galicji Zachodniej 1914—1915 (1918). Wykazy poległych, zmarłych i pochowanych na 400 cmentarzach wojskowych w Galicji Zachodniej.. Tarnów: Muzeum Okręgowe w Tarnowie tom I, 1999, s. 205. ISBN 83-85988-26-2.
- Oktawian Duda, Cmentarze I Wojny Światowej w Galicji zachodniej, Warszawa 1995.
- R. Frodyma, Galicyjskie Cmentarze wojenne. Tom III. Brzesko — Bochnia — Limanowa, Pruszków 1998.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cmentarz nr 2 Ożenna Archived 2016-03-05 at the Wayback Machine. (լեհ.)
- Метрика кладбища (լեհ.)
- mogiła zbiorowa z I wojny światowej Nr 2 Archived 2012-12-21 at Archive.is (լեհ.)