Զեյթունցի (գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զեյթունցի
Ծնվել է 1840
Ծննդավայր Զեյթուն, Մարաշ, Թուրքիա
Մահացել է 1914
Մահվան վայր Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն
Ազգություն հայ
Մասնագիտություն գրող և հասարակական գործիչ

Մնացական Սեմերճյան (1840, Զեյթուն - 1914, Երուսաղեմ), առավել հայտնի Զեյթունցի մականվամբ, հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայր Զեյթունի Կեդրոնանական վարժարանում, զբաղվել է ուսուցչությամբ։ Մասնակցել է Զեյթունի 1862-ի ապստամբությանը, որի ճնշումից հետո Կոստանդնուպոլիս է հասցրել ապստամբության լուրը և հանգանակություն կազմակերպել զեյթունցիների օգտին։ 1895 թվականին ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից։ Յոթնամյա բանտարկությունից հետո անցել է Կիպրոս, Ալեքսանդրիա, ապա՝ ժնև։

1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Զեյթուն, ապա հաստատվել Բուխարեստում։ «Զեյթունի անցյալեն և ներկայեն» երկմաս աշխատության (1900, 1903) մեջ շարադրել է Զեյթունի պատմությունը՝ հին ժամանակներից մինչև XIX դարի վերջը։ Գիրքն արժեքավոր տվյալներ է պարունակում Զեյթունի բնակչության զբաղմունքի, կրթական գործի, եկեղեցիների ու վանքերի, աշխարհագրական միջավայրի, կենդանական աշխարհի մասին։ Առանձնահատուկ տեղ է տրված Զեյթունի ինքնապաշտպանության կռիվներին և թուրքական լծի դեմ մղած ազատագրական պայքարին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png