Զելով
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 42,73 կմ² | ||
ԲԾՄ | 52 մետր | ||
Բնակչություն | ▲5628 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03346 | ||
Փոստային դասիչ | 15306 | ||
Պաշտոնական կայք | seelow.de(գերմ.) | ||
| |||
Զելով (գերմ.՝ Seelow, [ˈzeːloː], երբեմն հանդիպում է Զեելով գրառումը), քաղաք Գերմանիայում, Բրանդենբուրգի տարածքում։
Մտնում է Մերկիշ Օդեռլենդի շրջանի կազմի մեջ։ Գտնվում է Զեելով–Լանդի ենթակայության տակ։ Բնակչությունը 5540 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[2]։ Զբաղեցնում է 25,28 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 12 0 64 448։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Զելովը գտնվում է Օդերի արևմտյան ափին, նրա միջով է անցնում Ախեն–Կյոնիգսբերգ նախկին կայսերական ճանապարհը։ Հեռավորությունը մինչև Բեռլին 70 կիլոմետր է, իսկ մինչև լեհական սահման՝ 20 կմ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1252 թվականին գերմ.՝ "Villa Zelou" գյուղը մտավ Մագդեբուրգյան արքեպիսկոպոսության կազմի մեջ։
1630, 1788 և 1809 թվականներին քաղաքում խոշոր հրդեհներ էին։
1945 թվականի ապրիլին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից որոշ ժամանակ առաջ, տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ Կարմիր Բանակի և գերմանական վերմախտի միջև՝ Ճակատամարտ Զեելովյան բարձունքների համար։ Այն ավարտվեց նրանով, որ խորհրդային զորքերը ճանապարհ բացեցին դեպի Բեռլին։ Մարտական գործողությունների և դրանց հետևող հրդեհների պատճառով քաղաքը լիովին քանդվել էր, հատկապես՝ 1945 թվականի ապրիլի 17–ի ավիահարվածից հետո։
1950–ից մինչև 1993 թվականը Զելովը համանուն՝ Զելով շրջանի կենտրոնն էր։
|
Դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի դրոշը մեծ կտոր է, որ բաժանված է 1։3։1 համամասնությամբ՝ երկնագույն-սպիտակ-երկնագույն համապատասխանաբար, կենտրոնում՝ զինանշանը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մյորս (Գերմանիա, Հյուսիսային Ռեյն — Վեստֆալիա)
- Նանջի (Ֆրանսիա)
- Կոստշին (Լեհաստան)
- Մենձիհուդ (Լեհաստան)
Մշակույթ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեելովյան բարձունքների թանգարանը (գերմ.՝ Seelower Höhen)՝ Լև Կերբելի ճարտարապետական աշխատանքներով։
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մշակութային գործիչ Բեն Վագինի նախաձեռնությամբ 1991 թվականին զելովյան Ֆրիդենսվալդում (գերմ.՝ Friedenswald) տեղադրվեցին 13 արձաններ, որ խորհրդանշում էին «միասնական Եվրոպայի կառուցումը»։
- Ֆաշիզմի զոհերի հիշատակին նվիրված կոթող՝ կանգնեցված 1968 (կամ, ըստ այլ տվյալների՝ 1972) թվականին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանի է հիշատակման տեսական դասական կիրհան՝ կառուցված 1830—1832 թվականներին Կարլ Ֆրիդրիխ Շինկելի նախագծով։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զելովում է գտնվում ավտոմոբիլային մայրուղի, որտեղ ակցնացվում են Եվրոպայի առաջնության տարբեր մրցաշարեր։ Կազմակերպում է տեղական ավտոակումբը (գերմ.՝ Motorsportclub MC Seelow)։ Քաղաքում կա նաև գուտբոլի երկու դաշտ՝ օգտագործվող տեղական ֆուտբոլային թիմերի կողմից։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Զելովը միակ քաղաքն է ողջ Բրանդենբուրգի տարածքում, որտեղ արդյունաբերական նպատակներով (1990 թվականի սկսած) պանիր է արտադրվում։ Դեռ անցած դարից մշակվել են հատուկ բաղադրատոմսեր և բացի դրանցից՝ արտադրվում էր հատուկ տեսակի «Blue Master» պանիրը։ Սակայն 2000 թվականին ընկերության ղեկավարը որոշեց տեղափոխել արտադրությունը Ֆալկենհայն, և Զելովը զրկվեց իր առանց այն էլ քիչ տեսարժան վայրերից ևս մեկից։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Seelow կայարանը գտնվում է Էբերսվալդե–Ֆրանկֆուրտ ճյուղերից մեկի վրա։ Seelow-Gusow կայարանը գտնվում է հարակից վայրում՝ Գուզով Պլատկովում՝ նախկին պրուսական Արևելյան մայրուղու վրա։
Զելովում են հայտնվում № 1 и 167 պետական նշանակության մայրուղիները։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իոհան Պատցկե (1727—1787), գրող
- Ալբերտ Չաուչ (1843—1899), նկարիչ
- Վերներ Օտտո (ծնվ. 1909), գործարար
- Հարրի Նիպերտ (ծնվ. 1933), ֆուտբոլիստ և մարզիչ
- Յուտտա Լիսկե (ծնվ. 1961), քաղաքական գործիչ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ Amt für Statistik Berlin-Brandenburg: Bevölkerung im Land Brandenburg am 31. Dezember 2010 nach amtsfreien Gemeinden, Ämtern und Gemeinden (PDF; 31,71 KB), Stand 31. Dezember 2010.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (գերմ.) Պաշտոնական կայք
- (գերմ.) Քաղաքի պատմությունը
- (գերմ.) Զեելովյան բարձունքների մասին կայք
|
|