Զարուհի Քավալջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Զարուհի Քավալջյան
Ծնվել է 1877
Ծննդավայր Ադաբազար, Թուրքիա
Մահացել է հունիսի 10, 1969(1969-06-10)
Մահվան վայր Ստամբուլ, Թուրքիա
Ազգություն հայ
Կրթություն Չիկագոյի համալսարան
Մասնագիտություն բժիշկ և մանկավարժ

Զարուհի Քավալջյան (Zaruhi Kavalcian, 1877, Ադաբազար, Թուրքիա - հունիսի 10, 1969(1969-06-10), Ստամբուլ, Թուրքիա), ծագումով հայ, Թուրքիայի առաջին կին բժիշկը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարուհի Քավալջյանը ծնվել է 1877 թվականին Թուրքիայի Ադապազար քաղաքում՝ բժիշկ Սերոբ Քավալջյանի ընտանիքում: 1898 թվականին ավարտել է Ադապազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնել ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել: 1903 թվականին Քավալջյանն ավարտել է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1904 թվականին վերադարձել Ադապազար: Որոշ ժամանակ հոր հետ աշխատել է որպես բժիշկ, միաժամանակ կենսաբանություն է դասավանդել Ամերիկյան քոլեջում:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատություններում: Երբ 1921 թվականին Ադապազարի Աղջիկների ամերիկյան քոլեջը Պոլիսի Սկյուտար թաղամաս է փոխադրվել, Զարուհին նույնպես տեղափոխվել է Ստամբուլ[2]:

Բժշկությանը զուգահեռ Զարուհի Քավալջյանը դասավանդել է Սկյուտարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է եղել Դոկտոր Քավալ անվամբ, քանի որ պոլսահայությանը պարտադրվել էր փոխել իրենց հայկական անունները:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1969 թվականի հունիսի 10-ին: Թաղված է Ֆերիկյոյի հայկական բողոքական գերեզմանատանը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]