Զարմանահրաշ փղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարմանահրաշ փղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Երկարակնճիթներ
Տեսակ Զարմանահրաշ փղիկ
Լատիներեն անվանում
Baris mirifica


Զարմանահրաշ փղիկ (լատին․՝ Baris mirifica), փղիկների կամ երկարակնճիթների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

3 մմ երկարությամբ փոքր չափի բզեզ է։ Բավականին նեղ և զուգահեռակող մարմինը ծածկված է խիտ թեփուկներով, որոնք լրիվ թաքցնում են ծածկույթները և ստեղծում սևադարչնագույն, կարմրադարչնագույն և սպիտակ բծերից կազմված լավ արտահայտված նախշ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է միայն Նուբարաշեն ավանի շրջակայքից (Երևան քաղաքի հարավարևելյան ծայրամաս)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է կարմիր ավազներով անապատներում, հանդիպում՝ մայիսին և հունիսի սկզբին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը մեծաքանակ չէ, հանդիպում է եզակի առանձնյակներով։

Սպառնացող վտանգներից են քաղաքակենտրոնացումը և հողերի գյուղատնտեսական յուրացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.