Զարմայր Արվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարմայր Արվանով
Զարմայր Արվանով.JPG
ապրիլի 15, 1915(1915-04-15)[1] - փետրվարի 1, 1997(1997-02-01)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԶորատեսակԽորհրդային նավատորմ
Կոչումկոնտր-ադմիրալ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ

Զարմայր Մամիկոնի Արվանով (ապրիլի 15, 1915(1915-04-15)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1997(1997-02-01)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային բանակի ռազմածովային նավատորմի դերծովակալ (կոնտրադմիրալ) 1960 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմայր Արվանովը ծնվել է Թիֆլիսում, հայերի ընտանիքում։ Տոհմածառից հայտնի է միայն, որ նրա նախնիները Արցախից են։

1933 թվականին ընդունվել է և 1938 թվականին ավարտել է Լենինգրադի Ֆրունզեի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանը՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Արվանովը նշանակվում է սուզանավերի բրիգադի «С-1» սուզանավի խմբի հրամանատար։

Հյուսիսային նավատորմի կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, 1942 թվականի հուլիսի 19-ին նշանակվել է «К-21» սուզանավի հրամանատար։ Հենց առաջին մարտական արշավի ժամանակ նրա սուզանավը ոչնչացրել է հակառակորդի պահակային երեք նավ։

Որպես Կարմիր դրոշի շքանշանակիր «К-21» հռչակավոր սուզանավի սկզբում հրամանատարի ավագ օգնական, այնուհետև՝ հրամանատար մասնակցել է յոթ մարտական արշավի։

Հետպատերազմյան տարիներին եղել է Լենինգրադի Ձերժինսկու անվան ռազմածովային բարձրագույն ճարատարագիտական ուսումնարանի պետի տեղակալ։

1960 թվականի մայիսին Զարմայր Արվանովին շնորհվել է Խորհրդային Միության դերծովակալի կոչում։

1963 թվականին առողջական խնդիրների պատճառով Արվանովը զորացրվել է[2]։

Մահացել է 1997 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ կյանքի 82-րդ տարում[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի 1-ին և Նախիմովի 2-րդ աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://am.hayazg.info/index.php?curid=14492
  2. «Ով ով է. հայեր», կենս. հանրագիտ., հատոր 1, Երևան, 2005
  3. Помним: Арванов Зармайр Мамиконович
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 115 CC BY-SA icon 80x15.png