Զարեհ Սինանյան
Զարեհ Սինանյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունիսի 14-ից | |||
| |||
2015 ապրիլ - 2019 հունվար | |||
| |||
2014 ապրիլ - 2015 ապրիլ | |||
Կրթություն՝ | USC Gould School of Law? և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան | ||
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ և ամերիկահայ | ||
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի | ||
Ծննդյան օր | 1973 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
Զարեհ Սինանյան (1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքագետ, իրավաբան։ Գլենդելի նախկին քաղաքապետ (2014), Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար (2019)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ Հայրը ծնվել է Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել է ընտանիքով և հաստատվել Երևանում։ Մայրը Երևանից է, մայրական պապը Թալին քաղաքից, արմատներով մշեցի են[2]։
Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։ 1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը[3]։
2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ[4][5]։
2019 թվականից ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է։ Կնոջ՝ Լորիի հետ ունեն 4 երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-02-ին։ Վերցված է 2019-06-14
- ↑ ««Փոսի» անգլիական դպրոցից մինչեւ Գլենդելի քաղաքապետարան. հարցազրույց նորանշանակ քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-07-ին։ Վերցված է 2015-03-02
- ↑ «Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանն այցելել է Արևմտյան Թեմ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-09-ին։ Վերցված է 2015-03-02
- ↑ Zareh Sinanyan appointed mayor
- ↑ «Mayor Zareh Sinanyan»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-30-ին։ Վերցված է 2015-03-02