Պլպուլ Զարեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զարեհ Պլպուլից)
Պլպուլ Զարեհ
Ծնվել էփետրվարի 14, 1891(1891-02-14)
ԾննդավայրԱդափազար, Թուրքիա
Վախճանվել էփետրվարի 7, 1961(1961-02-07) (69 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
Մասնագիտությունբանաստեղծ և մանկավարժ
Պլպուլ Զարեհ Վիքիքաղվածքում

Պլպուլ Զարեհ (Զարեհ Հակոբի Պարոնյան, փետրվարի 14, 1891(1891-02-14), Ադափազար, Թուրքիա - փետրվարի 7, 1961(1961-02-07), Բուխարեստ, Ռումինիա), հայ բանաստեղծ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլպուլ Զարեհը ծնվել է 1891 թվականին Ադաբազարում։ 1912 թ. ավարտել է Ադաբազարի կեդրոնական երկրորդական վարժարանը, երկար տարիներ դասավանդել տարբեր վայրերում, եղել որբանոցի, նախակրթարանի տնօրեն, Բուխարեստի «Հայ մշակույթի տան» վարչության քարտուղարը։ 1908 թվականից բանաստեղծություններով հանդես է եկել Կ․ Պոլսի «Գարուն» շաբաթաթերթում, «Երկիր», «Կոհակ» և այլ հանդեսներում, իսկ այնուհետև՝ ռումինահայ և սփյուռքահայ զանազան պարբերականներում։ Տպագրվել են նրա «Ընդվզում» (1912, արձակ տաղերգություն), «ճակատագրի փուշին վրա» (1927), «Բաժակ մը երգ»[1][2] (1941) բանաստեղծությունների գրքերը, «Մեր ժամուն սուրբերը» (1946, Բուխարեստի «Հայ մշակույթի տան» Անահիտ Սահակյան գրական մրցանակ) նովելը, «Ծաղկեփունջ»[2] (1956) ժողովածուն։ Պլպուլի քնարական գործերի հիմնական թեման մարդասիրությունն է, հայրենասիրությունը[3]։

Մահացել է 1961 թվականի փետրվարի 7-ին Բուխարեստում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բանաստեղծ Զարեհ Պլպուլ Մը Կար, Կար Նաեւ Զարեհ Ծ. Վրդ. Պարոնեան Մը…». ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  2. 2,0 2,1 «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Պլպուլ ( Պարոնյան ) , Զարեհ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլպուլ Զարեհ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 332