Զարեհ Զարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Զարեհ Զարգարյան
Համար #34
Ի ծնե տրված անունը Զարեհ Զարգարյան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 4, 1989 (30 տարեկան)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Լենինական, ՀԽՍՀ
Ազգություն Հայաստան Հայ
Հասակ 1,98 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Հուվեր ավագ դպրոց
համալսարան Դոմինգեզ Հիլսի կալիֆորնիայի նահանգային համալսարան
Մեդալներ

Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն
 Ոսկի - Մոլդովա 2016

Զարեհ Ալբերտի Զարգարյան (ծնվ.` ապրիլի 4, 1989 թ.), հայ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի[1] կազմում։ Մասնակցել է 5-րդ համահայկական խաղերին` որպես Գլենդելի հայկական թիմի անդամ՝ գրավելով 3-րդ տեղը։

Հավաքականի կազմում Զարգարյանը մասնակցել է ՖԻԲԱ-ի 2016 թվականի Փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը՝ գրավելով առաջին տեղը[2]։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի ապրիլի 4-ին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի)` Ալբերտ և Ալվարդ Զարգարյանների ընտանիքում։ Ունի երկու քույր` Պաուլետ և Էդիտա անուններով։ Ընտանյոք հանդերձ տեղափոխվել է հայաբնակությամբ աչքի ընկնող Գլենդել քաղաք (Կալիֆորնիա նահանգ)։ Տեղափոխվելուց և հաստատվելուց հետո Զարգարյանը սկսում է լրջորեն զբաղվել բասկետբոլով[3]։

Ավագ դպրոցի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախել է Հուվերի ավագ դպրոցը, որտեղ ելույթներ ունենալու տարիներին ընդգրկվել է «All-league 1-ին թիմ» և «All-area 1-ին թիմ» խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև 3 անգամ արժանացել է հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը։

Ավագ դպրոցի կարիերայի բարձրագույն ցուցանիշը եղել է 49 միավոր, 11 արդյունավետ փոխանցում, 5 բլոկ և 4 խլում։ Զարգարյանն ավարտում է Հուվերի ավագ դպրոցը 2007 թվականին։

Քոլեջային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Զարգարյանն ընդունվում է Գլենդելի քոլեջ, սակայն մեկ տարի անց լքում է այն և ընդունվում Սիտրուսի քոլեջ՝ որպեսզի կարողանա հանդես գալ այնպիսի թիմում, որն ի վիճակի կլինի պայքարոլու նահանգային տիտղոսի համար։ Սիտրուսում հանդես գալու երկրորդ տարում Զարգարյանը միջինը խաղում է 15 րոպե՝ 4, 4 միավոր ցուցանիշով։ Թիմի կազմում Զարգարյանը նվաճում է Կալիֆորնիայի արևմտյան կոնֆերենցիայի հարավային դիվիզիայի տիտղոսը[4]։

Համալսարանային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ունենալով 36, 7% նետման արդյունավետություն, Զարգարյանը ընդունվում է Դոմինգեզ հիլսի կալիֆորնիական համալսարանի բասկետբոլային թիմ, որն հանդես է գալիս Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի II դիվիզիայում (NCAA Division II)։ Մարզիչը Զարգարյանին համարում էր «հմուտ և ոչ ագահ բասկետբոլիստ` բարձր բասկետբոլային գիտելիքներով»։

Մասնակցությունը համահայկական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգարյանը 2011 թվականին հանդես է եկել 5-րդ համահայկական խաղերին՝ ներկայացնելով Գլենդելի բասկետբոլային թիմը, որն այդ տարի գրավեց 3-րդ տեղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]