Զարեհ Գալֆայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարեհ Գալֆայան
Զարեհ Գալֆայան.jpg
Ի ծնե Զարեհ Գալֆայան
Ծնվել է 1887
Ծննդավայր Կ. Պոլիս
Վախճանվել է 1939
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ

Զարեհ Գալֆայան (1887, Կոստանդնուպոլիս - 1939, Փարիզ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի գեղարվեստների վարժարանում, որն ավարտելուց հետո պաշտոնավարել է Կենտրոնական վարժարանում՝ որպես նկարչության ուսուցիչ։ Նրա նկարները առաջին անգամ ցուցադրվել են Կ. Պոլսում. ուշադրություն են գրավել հատկապես «Դոլմա Բահջեն երեկոյան», «Մշուշապատ առավոտը Թոփխանեում», «Ռումելի Հիսարի վերջալույսը» և այլն։ 1922 թվականին մեկնել է Փարիզ, սովորել նկարչական դպրոցում, նոր նկարներ ստեղծել, որոնք ցուցադրվել են զանազան առիթներով։ Եղել է «Հայ ազատ նկարիչների միության» քարտուղարը։ Կյանքի վերջին տարիներին գերազանցապես զբաղվել է մանրանկարչությամբ։[1]

Գալֆայանի «Ինքնադիմանկար» և «Տրեպորի տեսարան» կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kurkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire 1600-1923. İstanbul: Matüsalem Publications. ISBN 9789759201555.
  • Awetisian, Ōnnik (1960). Peintres et sculpteurs arméniens, du 19eme siècle à nos jours (in French). Amis de la culture arménienne. p. 285.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 221 
  2. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2018-02-06 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 661 CC-BY-SA-icon-80x15.png