Jump to content

Զարեհ Ա Փայասլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարեհ Ա Փայասլյան
Ծնվել էփետրվարի 14, 1915(1915-02-14)
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 18, 1963(1963-02-18) (48 տարեկան)
Մահվան վայրԱնթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Մասնագիտությունքահանա

Զարեհ Ա Փայասլյան (փետրվարի 14, 1915(1915-02-14), Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 18, 1963(1963-02-18), Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կիլիկիո կաթողիկոսը 1956-1963 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարեհը ծնվել է 1915 թվականին Օսմանյան կայսրության Մարաշ քաղաքում։ Նրա իսկական անունն է Սիմոն Փայասլյան։ Հայոց ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքը փախել է Սիրիա և բնակություն է հաստատել Համա քաղաքում, այնուհետև գտեղափոխվել է Հալեպ։

Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Մեսրոպյան և Հայկազյան դպրոցներում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Հալեպի Հիսուսի միաբանությունում։ Ավելի ուշ Զարեհը ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի միաբանությունը։ 1937-1940 թվականներին Բարձրագույն կրթությունը շարունակել է ստանալ Բելգիայում։

Որպես հոգևոր գործիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին քահանա է ձեռնադրվել և ստացել է Զարեհ անունը։ 1940 թվականից սկսած նա ծառայել է Հալեպի Հայոց առաջնորդարանում։ 1943-1956 թվականներին եղել է Սիրիայի Հալեպի հոգևոր առաջնորդը։ 1943 թվականին հիմնել է Հալեպի Կարեն Եպպեի հայկական վարժարանը[1]։

1956 թվականի փետրվարի 20-ին Փայասլյանը դարձել է Մեծի Տանն Կիլիկիոյի կաթողիկոս։ 1952 թվականին, երբ Գարեգին Ա կաթողիկոսը մահացել էր, շուրջ 4 տարի հայ քաղաքական տարբեր խմբավորումների միջև պայքար էր ընթանում թափուր մնացած տեղի համար։ Ընտրվելուց հետո Զարեհը փորձել է այդ խմբավորումների միջև վերականգնել նախկին ներդաշնակությունը, հատկապես 1958 թվականի դեպքերից հետո, երբ Լիբանանում միջհայկական վեճեր էին ընթանում։

1962 թվականին դարձել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի լիիրավ անդամ։

Զարեհ Փայասլյանը մահացել է 1963 թվականին, երբ 48 տարեկան էր։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի ապրիլի 2-ին Զարեհ Փայասլյանը Սիրիայի կառավարության կողմից պարգևատրվել է սիրիական վաստակի առաջին աստիճանի շքանշանով՝ Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատի իր ազգային և հայրենասիրական դերի համար[2]։

Զարեհ կաթողիկոսի անունով է անվանվել Հաեպի փողոցներից մեկը։ Նրա արձանը կանգնեցվել է Կարեն Եպպեի վարժարանի դիմաց։

Նամի շարք աշխատություններ է գրել Հովհաննես Ոսկեբերանի մասին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Asbarez.com
  2. Syrian-Armenian Consolidation (in Arabic)
  3. «Alepporthodox.org». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.