Զավեն Տեր-Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Տեր-Մարտիրոսյան
Ծնվել էօգոստոսի 10, 1936(1936-08-10) (87 տարեկան)
Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ
Ալմա մատերՀԱՊՀ (1959)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1947)
Պարգևներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Զավեն Գրիգորի Տեր-Մարտիրոսյան (օգոստոսի 10, 1936(1936-08-10), Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիայի առաջին հանրապետություն), գետնահողերի մեխանիկայի և հիմքաշինության բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1947), պրոֆեսոր (1979)[1]: ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1995)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Գրիգորի Տեր-Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 10-ին, Ալեքսանդրետտաում (Կիլիկիա, այժմ՝ Թուրքիայում)։ 1939 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հալեպ։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում։ 1946 թվականին հայրենադարձել է և միջնակարգ դպրոցն ավարտել Երևանում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկան ինստիտուտը[3]։ 1969 թվականից աշխատում է Մոսկվայի ճարտարագիտաշինական ինստիտուտում, 1986-1994 թվականներին՝ բազմաբաղադրիչ գետնահողերի սողքի և ամրացման լաբորատորիայի գիտական ղեկավար, 1995 թվականից՝ գետնահողերի մեխանիկայի, հիմքերի և հիմնատակերի ամբիոնի վարիչ[4]։

Աշխատանքները վերաբերում են կիրառական երկրամեխանիկայի տեսական հիմունքներին, կավային բազմաբաղադրիչ գետնահորերի զանգվածների լարվածաձևափոխված վիճակի գնահատման տեսական և փորձարարական եղանակներին։ Հեղինակ է բուհական դասագրքերի[5]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ Բրիտանիայի Ճարտարագետների թագավորական ընկերության անդամ (1992)
  • Նյու-Յորքի ակադեմիայի անդամ (1996)
  • Ռուսաստանի գրունտների մեխանիկայի, գեոտեխնիկայի և հիմնաշինարարության նախագահության իսկական անդամ
  • Ինժեներների և շինարարների միջազգային ինստիտուտի իսկական անդամ (Անգլիա)
  • Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիայի պատվավոր անդամ (2013)
  • «Основания, фундаменты и механика грунтов» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
  • «Инженерная геология» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
  • «Геотехника» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
  • «Вестник МГСУ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (1997)
  • «Պատվավոր էներգետիկ» (2001)
  • «ՌԴ և Մոսկվայի պատվավոր շինարար» (2001)
  • Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր գործիչ (2010)
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության գիտության և տեխնոլոգիայի բնագավառում կառուցվող կամ վերակառուցվող քաղաքային կառույցի պայմաններում գրունտային մասիվի կարգավորման տեսության և պրակտիկայի համար (2014)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Тер-Мартиросян З.Г.». tvosibgtv.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  2. «DOI 10.1007/s11204-016-9412-6 Soil Mechanics and Foundation Engineering, Vol. 53,No. 5, November, 2016 (Russian Original No. 5, September-October, 2016) Zaven Grigor'evich Ter-Martirosyan» (PDF).
  3. «Անվանի շրջանավարտներ». nuaca.am. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  4. «Z. G. Ter-Martirosyan's research works | Moscow State University of Civil Engineering, Moscow and other places». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 586։