Զաուր Աջբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաուր Աջբա
Ծնվել էսեպտեմբերի 19, 1956(1956-09-19)
ԾննդավայրԳուդաութա
Վախճանվել էսեպտեմբերի 27, 1993(1993-09-27) (37 տարեկան)
Քաղաքացիություն Աբխազիայի Հանրապետություն և Վրաստան
ԿրթությունQ21660451?
Մասնագիտություննկարիչ

Զաուր Կուչովիչ Աջբա (ռուս.՝ Заур Кучович Аджба, սեպտեմբերի 19, 1956(1956-09-19), Գուդաութա - սեպտեմբերի 27, 1993(1993-09-27)), աբխազ նկարիչ, Աբխազիայի նկարիչների միության անդամ (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 19-ին, Աբխազիայի ԽՍՀ-ի Գուդաութա քաղաքում։ 1973-1976 թվականներին սովորել է Սուխումիի Ա․ Կ․ Չաչբայի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1979 թվականին դարձել է Աբխազիայի նկարիչների միության երիտասարդական միավորման անդամ, իսկ 1987 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության և Աբխազիայի նկարիչների միության անդամ։ Մահացել է 1993 թվականին, վրաց-աբխազական պատերազմի ժամանակ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին առաջին անգամ կայացել է նկարչի անհատական ցուցահանդեսը Գուդուաթա քաղաքում։ 1985 թվականին մասնակցել է «ԳԴՀ-ում Աբխազիայի մշակույթի օրերին» նվիրված ցուցահանդեսին։ 1990 թվականին ստեղծագործական ուղևորություն է կատարել դեպի Ավստրիա, որտեղ մասնակցել է Վան Գոգի մահվան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին Աբխազիայի Հանրապետության նկարիչների միության կենտրոնական ցուցասրահում տեղի է ունեցել նկարչի անհատական ցուցահանդեսը[1]։ Աշխատանքները գտնվում են Աբխազիայի Հանրապետության Պետական ազգային պատկերասրահում, Ավստրիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իսրայելում, Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում պահվող մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Персональная выставка Заура Аджба». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]